Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտարարում է ընդունելության 3-րդ փուլ

Ագրարային համալսարանը հայտարարում է

Ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները ՀՈՒԼԻՍԻ 19-26-ը  մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր անվճար և վճարովի տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

 Թափուր տեղերի ընդունելության դիմում-հայտում հայտագրված որևէ մասնագիտությամբ (ըստ հայտագրման հերթականության) ընդունված դիմորդը չի մասնակցում հայտագրված հաջորդ մասնագիտությունների մրցույթին, իսկ չընդունված դիմորդն ըստ հերթականության մասնակցում է հաջորդ մասնագիտությունների մրցույթներին:

Այստեղ կարող եք տեսնել թափուր մնացած մասնագիտությունների տեղերը։