ՀԱԱՀ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղերձը Բույսերի առողջության պաշտպանության օրվա առթիվ

Հարգելի բույսերի պաշտպաններ եւ բույսերի պաշտպանություն մասնագիտությունն ընտրած սիրելի ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բույսերի առողջության պաշտպանության օրվա առիթով։

Մայիսի 12-ը ՄԱԿ-ը սահմանվել է որպես Բույսերի առողջության միջազգային օր՝ նպատակ ունենալով իրազեկել բույսերի առողջության կարեւորության մասին, իսկ 2022 թվականից Հայաստանի Հանրապետությունում այն նշվում է որպես Բույսերի առողջության պաշտպանության օր, ինչպես նաեւ Բույսերի պաշտպանների օր։

Այդ օրը պատեհ առիթ է բարձրաձայնելու մշակաբույսերի առողջությանը եւ առհասարակ շրջակա միջավայրի պահպանմանն ու կայուն զարգացմանը նպաստող մասնագիտական գործունեության մասին եւ ըստ արժանվույն գնահատելու այն։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես ՀՀ-ում բարձրագույն կրթությամբ բույսերի պաշտպաններ պատրաստող միակ կրթօջախ, նպաստում է գյուղատնտեսության առաջընթացին՝ նաեւ բույսերի պաշտպանության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման փորձը տարածելով։

Երախտագիտությամբ ցանկանում եմ նշել բույսերի պաշտպանության ոլորտի բոլոր մասնագետների, գիտնականների եւ ուսանողների նվիրված աշխատանքի մասին եւ նրանց մաղթել առողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ եւ անսպառ հաջողություններ հայրենի գյուղատնտեսության զարգացման գործում։

Շնորհավո՛ր Բույսերի առողջության պաշտպանության օրը։

Հարգանքով՝

Հրաչյա ԶԱՔՈՅԱՆ
ՀԱԱՀ ռեկտոր