Ի գիտություն գիտական պարբերականի հոդվածագիրների

Առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակած նոր չափանիշներով`  «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը փոփոխել է հոդվածների ամփոփագրերին վերաբերող պահանջները:

Խնդրում ենք այսուհետ հայերեն եւ ռուսերեն հոդվածներ ներկայացնելիս ամփոփագրերը շարադրել հետևյալ սկզբունքով`   հայերեն (առնվազն 60 բառ), ռուսերեն (առնվազն 60 բառ) եւ անգլերեն (150-250 բառ), իսկ անգլերեն հոդվածի դեպքում՝ միայն անգլերեն (առնվազն 60 բառ):

«Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրություն