ՀԱԱՀ մասնագետներն անցկացնում են կենդանիներ պատվաստողների ուսուցման ծրագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ավարտվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ անցկացված՝ կենդանիներ պատվաստողների ուսուցման ծրագիրը:

ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դասախոսների ուժերով անցկացված «Կենդանիների վակցինատոր» (պատվաստող) մասնագիտության 5-օրյա ուսուցման առաջին ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ ՀԱԱՀ-ի միջեւ շուտով կնքվելիք եռակողմ պայմանագրի շրջանակում է: Ընտրված 10 մասնակիցներից բաղկացած առաջին խումբը ներկայացնում է Արարատի և Արագածոտնի մարզերը:

ՊՈԱԿ-ի մեր գործընկերները հաղորդում են, որ դասընթացներին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների և «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված թեկնածուներից ընտրված՝ ՀՀ մարզերում բնակվող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, հայերենին տիրապետող չափահաս, գործունակ ՀՀ քաղաքացիները:

Դասընթացների ավարտին ամփոփիչ գնահատման արդյունքներով բավարար գնահատական ստացած դիմորդներին հանձնվելու է հավաստագիր` 24 ամիս ժամկետով:

Այսօր ՀԱԱՀ-ի Արեշի մասնաշենքում մեկնարկել է Շիրակի, Արարարտի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերից ընտրված մասնակիցների 2-րդ խմբի ուսուցման ծրագիրը: