Հայաստանում Կանաչ գյուղատնտեսության 1-ին խորհրդաժողովին ընդառաջ

Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում են Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը, որը կկայանա 2025 թ․ ապրիլի 2-ից 3-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում։

Խորհրդաժողովը գյուղոլորտի մասնագետների, հետազոտողների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, ֆերմերների, վերամշակողների եւ այլ շահակիցների համար եզակի հնարավորություն է գիտական հանրությանը ներկայացնելու գիտական հետազոտությունների եւ աշխատանքների արդյունքները եւ մասնակցելու անհատական ու պաստառային շնորհանդեսներին։

Խորհրդաժողովի թեմաներն են՝

– Նորարար տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ

– Հարակայուն եւ կլիմայախելամիտ գյուղատնտեսություն

– Շրջանաձև տնտեսություն եւ ռեսուրսների կառավարում

– Գիտելիքների փոխանցում եւ փոխանակում

Ուշադրությունաշխատանքների համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

Խորհրդաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղմամբ։

Այստեղ ներկայացված են հայտադիմումների ներկայացման ժամկետները։

Oրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։