ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1806-Ն որոշմամբ հաստատվել է բուհերի 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը, որտեղ տեղ են գտել ՀԱԱՀ 11 կրթական ծրագրերի ընդունելության քննությունների վերաբերյալ ՀԱԱՀ-ի բոլոր առաջարկները։
Մասնավորապես, ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Անասնաբուժական ֆակուլտետներ ընդունվելու համար մաթեմատիկա պարտադիր առարկան փոխարինվել է կենսաբանությունով, իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրի դեպքում՝ քիմիայով, ինչպես նաեւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի 2 կրթական ծրագրով հնարավորություն է տրվել ընտրելու ֆիզիկա կամ օտար լեզու։
Կառավարության վերոհիշյալ որոշմանը կարելի է ծանոթանալ այստեղ․ ՀԱԱՀ-ի 11 կրթական ծրագրերի ընդունելության քննությունների փոփոխված ցանկը զետեղված է որոշման 23-24-րդ էջերում։