Երիտասարդության միջազգային օրվա առթիվ, որը նշվում է օգոստոսի 12-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապանում տեղի է ունեցել սեմինար, որին մասնակցել են Ագրարային համալսարանի Ուսանողական խորհրդի մի շարք անդամներ՝ նախագահ Թոռնիկ Ալիյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ Կապանն այս տարի հռչակվել է Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, որը որոշակի դրական ազդեցություն է ունենում քաղաքի զարգացման, մասնավորապես երիտասարդության կյանքի աշխուժացման առումով:
Ինչպես նշեց պարոն Ալիյանը, սեմինարը շատ հետաքրքիր էր եւ Ագրարայինի ուսանողներն ակտիվորեն մասնակցեցին բովանդակային քննարկումներին, ներառյալ ագրարային ոլորտին վերաբերող հարցերի շուրջ, եղան քաղաքի մշակութային որոշ կառույցներում, երկրագիտական թանգարանում:
Օգոստոսի 13-ին ուսանողներն այցելեցին պատմամշակութային արժեք ունեցող Տաթեւի վանք եւ գեղատեսիլ Շաքիի ջրվեժ։ Սյունիքում անցկացված երկու օրվա ընթացքում ուսանողները ստացան հետաքրքիր ու կարեւոր տեղեկություններ, ինչպես նաեւ անմոռանալի տպավորություններ ու հույզեր։