Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը օրերս այցելել են Նալբանդյանի ուսումնափորձնական տնտեսություն:
Նրանք՝ տնտեսության պատասխանատուների ուղեկցությամբ, տեղում ծանոթացել-հետեւել են ցորենի էլիտար վերարտադրության սերմացուի զտման եւ պարկավորման աշխատանքների ընթացքին, եղել են նաեւ խաղողի կոլեկցիոն այգում:
Մեր՝ համալսարանական, լրատվությանը հետեւող ուշիմ ընթերցողն արդեն տեղյակ է, որ ՈՒՓՏ-ն արտադրում է էլիտար բարձրորակ ցորենի սերմացու եւ խաղողի կտրոններ, որոնք ֆերմերները կարող են ձեռքբերել: Օրինակ՝ ցորենի մեկ կիլոգրամ սերմացուի համար տնտեսվարողները կվճարեն ընդամենը 180 դրամ:
Անվիճելի է՝ լավագույն սերմացուն, տնկին, կտրոնը գերազանց բերքի անփոխարինելի նախապայմաններ են: