Լավագույն սերմացուն, տնկին, կտրոնը՝ գերազանց բերքի անփոխարինելի նախապայմաններ են

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը, գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը օրերս այցելել են Նալբանդյանի ուսումնափորձնական տնտեսություն:

Նրանք՝ տնտեսության պատասխանատուների ուղեկցությամբ, տեղում ծանոթացել-հետեւել են ցորենի էլիտար վերարտադրության սերմացուի զտման եւ պարկավորման աշխատանքների ընթացքին, եղել են նաեւ  խաղողի կոլեկցիոն այգում:

Մեր՝ համալսարանական, լրատվությանը հետեւող ուշիմ ընթերցողն արդեն տեղյակ է, որ ՈՒՓՏ-ն արտադրում է էլիտար բարձրորակ ցորենի սերմացու եւ խաղողի կտրոններ, որոնք ֆերմերները կարող են ձեռքբերել: Օրինակ՝ ցորենի մեկ կիլոգրամ սերմացուի համար տնտեսվարողները կվճարեն ընդամենը 180 դրամ:

Անվիճելի է՝ լավագույն սերմացուն, տնկին, կտրոնը գերազանց բերքի անփոխարինելի նախապայմաններ են: