Պարենային համակարգերի փոխակերպման թեմայով առցանց քննարկում. ՀԱԱՀ-ը համակազմակերպիչ է

ifpri

Պարենային քաղաքականության միջազգային հետազոտական ինստիտուտը (IFPRI), Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանը, Տաշքենտի Վեստմինստերյան միջազգային համալսարանը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մայիսի 27-ին, Երեւանի ժամանակով ժ: 15.30-ից մինչեւ 17:00-ն կազմակերպում են առցանց քննարկում «Պարենային համակարգերի փոխակերպում ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո. հետեւանքները Եվրասիական տարածաշրջանի համար» թեմայով:

Քննարկվող՝ IFPRI-ի 2021թ.-ի Համաշխարհային պարենային քաղաքականության զեկույցը (Global Food Policy Report) կենտրոնանում է համավարակից հետո պարենային համակարգերի փոխակերպման վրա եւ քննության է առնում, թե ինչպես կարող են համավարակից ստացած դասերը մեզ օգնել բարելավել պարենային համակարգերի դիմակայունությունը, հարակայունությունը, ներառականությունը եւ որակը՝ համաշխարհային, տարածաշրջանային եւ ազգային մակարդակներում:

Քննարկման առանցքային մասնակիցների թվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Գյուղատնտեսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Արմեն Հարությունյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը:

Մանրամասները՝ ստորեւ տրվող հղմամբ:

https://www.ifpri.org/event/transforming-food-systems-after-covid-19-implications-2021-global-food-policy-report-eurasia