Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը, «Ջերմատնային մշակաբույսերի մշակություն և կառավարում» դասընթացի 3-րդ տարեշրջանի հաջող ավարտից հետո հայտարարում է 4-րդ տարեշրջանի ընդունելություն:
Դասընթացի նպատակն է պատրաստել փակ գրունտում մշակաբույսերի մշակության ժամանակակից պահանջները բավարարող, ինչպես նաև շուկայի և կառավարման հիմունքներին ծանոթ մասնագետ-գյուղատնտեսներ:
Տասնամսյա ծրագիրը հնարավորություն է ընձեռում ամբողջական կրթություն ստանալ ջերմատնային մշակաբույսերի արտադրության վերաբերյալ՝ սկսած ջերմատնային մշակաբույսերի մշակությունից մինչև ջերմատան բիզնես պլանավորում: Դասընթացը ուղեկցվելու է հայաստանյան ջերմատներում գործնական աշխատանքներով:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 27-ն է: Դասընթացի եւ դիմելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: