Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը եւ սննդամթերքի եւ ծաղիկների արտադրության ոլորտում առեւտրային ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար Դելֆի ընկերությունը (Վախենինգեն, Հոլանդիա) հայտարարում են «Այգեպտղաբուծության հզորացում Հայաստանում» վերտառությամբ վերապատրաստման 6-ամսյա ծրագրի մասին։
Ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ գործող այգեգործների համար։ Այն կսկսվի ապրիլ ամսին եւ կավարտվի նոյեմբերին (ընդմիջվելով հուլիս-օգոստոսին), սակայն դիմելու համար վերջնաժամկետը շատ ավելի մոտ է՝ փետրվարի 13-ը։ Դասընթացն անցկացվելու է անգլերենով, ծրագրի յուրաքանչյուր ամսում՝ 3 կամ 4 օր տեւողությամբ։
Այս նախաձեռնության նպատակն է նպաստել մեր երկրում այգեպտղաբուծության զարգացմանն ու հզորացմանը՝ ուսանողների եւ գործող այգեգործների ընտրված խմբին հաղորդակից դարձնելով ոլորտի հոլանդական լավագույն փորձին ու գործելակերպերին։ Ծրագրում ներառված 6 թեմաներն են՝ Գյուղատնտեսական գործելակերպեր 1 եւ 2, Ժամանակակից ջերմատնային տեխնոլոգիաներ, Բանջարեղենի եւ ծաղիկների արտադրություն, Տերեւաբանջարի եւ խոտաբույսերի արտադրություն եւ Մրգերի ու ընկուզապտուղների արտադրություն։
Վերապատրաստման դասընթացն անցկացվելու է անգլերենով։
Դասընթացին կմասնակցի 10-ական ուսանող եւ այգեգործ։ Մասնակիցների ընտրության, գրանցման եւ այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։