Փետրվարի 10-ից մեկնարկեցին դիմորդների համար անվճար դասընթացները՝ մաթեմատիկա (դասախոս՝ Գվիդոն Մատինյան), կենսաբանություն (Նելլի Վարդանյան), անգլերեն (Լիանա Վարդանյան) եւ հայոց լեզու (Արմինե Մկրտումյան) առարկաներից:
Քիմիայի լսարանում երկու հոգի էին, երկուսն էլ Երեւանից: Դոցենտ Դավիթ Մկրտչյանը, անգամ թեթեւ-մակերեսային քննությամբ համոզվել էր, որ պատանիների գիտելիքների պաշարը միտված է 0-ի: «Սկսենք վալենտականությունից,-ասում է դասախոսը,-մեր խնդիրն է նախ յուրացնել քիմիայի «տառերը», որ կարողանանք «բառեր»՝ բանաձեւեր գրել»:
Հայոց լեզու պարապողների շարքում է ծնունդով լիբանանցի Քրիստոֆեր Տեր-Պետրոսյանը: Դժվար խնդիր է դրված երիտասարդի առջեւ՝ կարճ ժամանակահատվածում նա պետք է յուրացնի արեւելահայ՝ աբեղյանական «ուղղագրությունն» ու լեզվի նրբությունները:
Բարի մեկնարկ եւ երիտասարդներին մաղթենք, որ սեպտեմբերին ՀԱԱՀ ուսանողների շարքերը համալրած տեսնենք: