Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ գարնանային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ։ Փաստաթղթերի էլեկտրոնային անվանումները պետք է պարունակեն դիմորդի անուն-ազգանունն ու փաստաթղթի բնույթը (անգլերենով)։
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
- Անձնագրի պատճեն
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերենով)
- Ակադեմիական տեղեկագիր (հայերեն)
- Անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B2 մակարդակ, ՀԱԱՀ Լեզվի կենտրոնի կամ Հայոց և օտար լեզուների ամբիոնից տրամադրվող փաստաթուղթը ևս ընդունվում է)
- Առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2021 թ դեկտեմբերի 7-ը:
Օգտակար հղումներ․
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը` https://drive.google.com/file/d/1ruOhgseTy-jW-AtHIy6EEx7ctQRij07A/view
Բակալավրիատի առարկաներ՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/89-undergraduate
Մագիստրատուրայի առարկաներ՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/90-postgraduate
Ուսումնական պլան՝
https://erasmus.panteion.gr/index.php/news/13-studies/91-syllabus
Անհրաժեշտ փաստաթղթեր`
Ուշադրություն. առարկաներ կարելի է ընտրել Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանի բոլոր ակադեմիական բաժիններից, սակայն առնվազն մեկ կիսամյակի մեկ առարկան անհրաժեշտ է ընտրել Միջազգային, եվրոպական և տարածքային ուսումնասիրությունների բաժնից: Բակալավրիատի ուսանողները կարող են ընտրել միայն բակալավրիատի ծրագրի առարկաների ցանկից, իսկ մագիստրատուրայի ուսանողները և՛ բակալավրիատի և՛ մագիստրատուրայի։ Ուսանողները կարող են ընտրել առարկաներ տարբեր ուսումնական տարիներից։
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել Սուսաննա Հայրապետյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված սահմանափակումների պատճառով հնարավոր է լինի շարժունության ժամկետների և ձևի փոփոխություն, ընդհուպ մինչև մասնակցության չեղարկում։ Բոլոր մասնակիցները և, հատկապես, ընտրված թեկնածուները պետք է հաշվի առնեն վերոնշյալ և հնարավոր այլ փոփոխությունները, ինչպես նաև այդ ուղղությամբ՝ տվյալ երկրի և համալսարանի պահանջներն ու սահմանափակումները։