Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ գործող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը Հայաստանում (EU-GAIA) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում են Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը, որը կկայանա 2025 թ․ ապրիլի 2-ից 3-ը, Արմենիա Մարիոթ հյուրանոցում։
Խորհրդաժողովը գյուղոլորտի մասնագետների, հետազոտողների, կրթական ոլորտի ներկայացուցիչների, ֆերմերների, վերամշակողների եւ այլ շահակիցների համար եզակի հնարավորություն է գիտական հանրությանը ներկայացնելու գիտական հետազոտությունների եւ աշխատանքների արդյունքները եւ մասնակցելու անհատական ու պաստառային շնորհանդեսներին։
Խորհրդաժողովի թեմաներն են՝
– Նորարար տեխնոլոգիաներ գյուղատնտեսության մեջ
– Հարակայուն եւ կլիմայախելամիտ գյուղատնտեսություն
– Շրջանաձև տնտեսություն եւ ռեսուրսների կառավարում
– Գիտելիքների փոխանցում եւ փոխանակում
Ուշադրություն․ աշխատանքների համառոտագրերի ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։
Խորհրդաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այս հղմամբ։
Այստեղ ներկայացված են հայտադիմումների ներկայացման ժամկետները։
Oրակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։