Աշխարհատեղեկատվական համակարգերի եւ հեռահար զոնդավորման ArcGIS pro և RS դասընթացի 2-րդ՝ երկամսյա փուլն ավարտվեց: Դասընթացը կազմակերպել է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամը, ֆինանսավորել՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագիրը:
ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի 5 աշխատակից եւ մեկ ուսանող օրերս ստացան դասընթացի ավարտական հավաստագրեր (պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, դոցենտ Ռուզան Ղազինյանը, ասիստենտներ Վահան Կոբելյանը եւ Նաիրա Ավետյանը, մասնագետ Արմինե Համբարձումյանը և 3-րդ կուրսի ուսանող Ռազմիկ Դանիելյանը): Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնվեցին ICARE կենտրոնում, որտեղ եւ իրականացվել էր դասընթացը: Հավաստագրերը հանդիսավոր կերպով հանձնեցին Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը եւ տեսակապով՝ Օհայոյի պետական համալսարանի GIS դասընթացի պրոֆեսոր Մարկ Գիզլոն:
«Խորին շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, դասախոսներին եւ իհարկե դասընթացի օգնական Գոհար Շահինյանին՝ նվիրված եւ համբերատար աշխատանքի համար»,- ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանը: