Կահիրեում Գյուղատնտեսության Զարգացման Եգիպտական Միջազգային Կենտրոնը մեկ կրթաթոշակ տրամադրել է Հայաստանին: Ընտրված թեկնածուն կմասնակցի 2020թ. ընթացքում Կահիրեում կայանալիք գյուղական համայնքի և գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ աշխատաժողովին:
Դիմելու համար համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
• անգլերեն լեզվի իմացությունը (B2 մակարդակ) հաստատող փաստաթուղթ
• ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք կադրերից)
• ինքնակենսագրական` CV (Europass ձևաչափով, անգլերեն) https://europass.cedefop.europa.eu/
• անձնագրի պատճեն,
• լրացված դիմումը, որը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով
https://docs.google.com/…/18G8ODXcZMOhaOmTWMPCWRlcAEn…/edit…
Եգիպտոսի Գյուղատնտեսության Միջազգային Կենտրոնը ընտրված թեկնածուին տրամադրում է ավիատոմս և կացարան` հյուրանոցի երկտեղանոց սենյակում, ինչպես նաև օրապահիկ` 50 եգիպտական ֆունտ:
Ապահովագրություն կտրամադրվի միայն արտակարգ դեպքերի համար:
Աշխատաժողովին կարող են դիմել մինչև 40 տարեկան թեկնածուները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2019թ․ դեկտեմբերի 23-ը:
Փաստաթղթերի բնօրինակները անհրաժեշտ է հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ (1-ին մասնաշենք, 127 սենյակ) Զարինե Պողոսյանին ([email protected]):
Աշխատաժողովների թեմաներն են
• Empowering Rural Women: 15/1/2020- 31/3/2020
• Food Processing Technology: 15/1/2020- 31/3/2020
• Vegetable Production: 15/2/2020-30/4/2020
• Project Analysis: 1/4/2020-15/6/2020
• Integrated Pests Management: 1/4/2020 – 15/6/2020
• Poultry Production and Health: 10/7/2020-25/9/2020
• Fish Culture Development: 10/7/2020-25/9/2020
• Animal Production and Health: 10/2020-15/12/2020
• Rural Development: 1/10/2020- 15/12/2020
• Land and Water Management: 1/10/2020-15/12/2020