Դրամաշնորհային ծրագիր STEM ոլորտներում

0 Shares

FAST ADVANCE STEM հետազոտական դրամաշնորհային ծրագիրը աննախադեպ հարթակ է, որի նպատակն է բարձրորակ փորձաքննություն բերել Հայաստան STEM-ի (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն և մաթեմատիկա) ոլորտներում:

Դրամաշնորհային ծրագիրը կմիավորի նշանավոր միջազգային հետազոտողներին հայկական հետազոտական խմբերի հետ համատեղ նորարարական հետազոտական ծրագրերում: FAST-ը կապահովի համապարփակ երկարաժամկետ հաստատութենական և ֆինանսական աջակցություն Հայաստանի ակնառու հետազոտական խմբերի համար` հնարավորություն տալով կատարել միջազգայնորեն մրցակցային հետազոտություններ:

Երեք դրամաշնորհներ կբաշխվեն Հայաստանի երեք հետազոտական խմբերի միջև:

2020 թվականի մայիսից յուրաքանչյուր խումբ աշխատելու է միջազգային գլխավոր հետազոտողի (Principal Investigator-PI) ղեկավարությամբ՝ նրա  կողմից որոշված որոշակի թեմայի շուրջ:

Յուրաքանչյուր ծրագիր տևելու է 2-4 տարի։ Հետազոտական աշխատանքներն իրականացվելու են հիմնականում Հայաստանում:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 10-ն է։

Մանրամասներին և դիմելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://fast.foundation/#/advance_stem