Հայաստանին, այո, գիտելիքով զինված սերունդներ են պետք: Դրանում համոզվում ենք ամեն օր, ամեն ժամ՝ թե´ ռազմաճակատում, թե´ թիկունքում: Թագավարակ լինի, թե պատերազմ, չի կարող կասեցնել մեր ընթացքը: Պիտի արարենք և անառիկ պահենք նաև գիտության ճակատը:
ՀԱԱՀ-ի «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը սպասում է իր հոդվածագիրներին, սպասում է մեր տնտեսագետների նորարարական առաջարկներին, որովհետև մեր միակ ու թանկ հայրենիքը հենց նրանց մտքի թռիչքով պիտի հզորանա: Խմբագրությունը սպասում է մեր անասնաբույժ-անասնաբույծների, սննդի տեխնոլոգների հետազոտություններին, որովհետև պարենային խնդիրն ունի սկիզբ, բայց չունի վերջ: Խմբագրությունը մի փոքր նեղվում է՝ մեր ճարտարագետները, ագրոնոմները, ագրոէկոլոգները շունչ քաշելու ժամանակ չեն տալիս … թվում է, թե էլ գրելու բան չկա, բայց նրանք գրում ու գրում են:
Կարդացեք պարբերականի ամենաթարմ թողարկումը /https://anau.am/scientific-journal-2020-3/:
Վերընթերցեք նաև այս տարվա անգլերեն և հայերեն՝ 69, 70-րդ համարները, որովհետև բոլոր լավ գաղափարները կյանքի կոչելու լավագույն ժամանակը հենց հիմա է, որովհետև բոլոր ճակատներում և ազգովի ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ: