Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է 1 ուսանողի տեղի համար մրցույթ 2022-23 ուս․տարվա գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով (փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում) շարունակելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների)։
Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ․-ի հոկտեմբերի 24-ը (23։59 Իսպանիայի ժամանակով)։
Դիմումներն անհրաժեշտ է լրացնել առցանց այստեղ՝ https://uvamobplus.uva.es/publico/apply
Դիմելու ընթացակարգի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://uvamobplus.uva.es/publico/download/157/en/Segunda_Convocatoria_EN.pdf
Հիմնական անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է․
- Նկար
- Անձնագիր
- EUROPASS ձևաչափով CV (https://europass.cedefop.europa.eu/…/curriculum-vitae)
- Երաշխավորագիր
- Ակադեմիական տեղեկագիր (անգլերեն)
- Ապացույց ՀԱԱՀ-ի ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից (անգլերեն)
- Լեզվի տիրապետման հավաստագիր
- Learning agreement (ստորագրված)
- Մոտիվացիոն նամակ
- Սոցիալապես անապահով ուսանողները պետք է տրամադրեն համապատասպան փաստաթղթեր՝ որպես ապացույց
- Հաշմանդամություն ունեցող ուսանողները պետք է ներբեռնեն հաշմանդամությունը հավաստող համապատասխան փաստաթղթեր
- Հարկային և ազգային ապահովագրական պարտավորությունների կատարման մասին դիմորդի կողմից ստորագրված դեկլարացիա
Ուսանողները պետք է ընտրեն 20-30 կրեդիտ Վալլադոլիդի համալսարանում սովորելու համար։ Ավելի քիչ կրեդիտներ նշողները չեն ընտրվի։
Անգլերենով դասավանդվող առարկաներն այստեղ՝ http://relint.uva.es/inicio/internacional/english/international-semester-programmes/international-semester-in-forestry-escuela-tecnica-superior-de-ingenierias-agrarias-palencia/
Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝
Մասնակիցների գնահատումը կիրականացվի երկփուլ մեխանիզմով՝ ՀԱԱՀ-ի և Վալլադոլիդի համալսարանի կողմից։
Վալլադոլիդի համալսարանում Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում կրթաթոշակ ստացած ուսանողների փորձառության մասին կարող եք կարդալ այստեղ՝ https://erasmusplusuva.wordpress.com/
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]) կամ գրել նամակ [email protected] էլ․ հասցեին:
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Ուշադրություն․ Իսպանիայի ազգային վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է մեկնեն Ռուսաստան՝ Մոսկվայում գտնվող Իսպանիայի Թագավորության դեսպանություն։