Անաիս Զորայի Մելիքյանմեհրիդ
գլխավոր գինեգործ-տեխնոլոգ
Հետադարձ կապ
-
- ՀՀ, Արմավիրի մարզ, 1144, գյուղ Ոսկեհատ
- (+374 55) 16-42-55
- [email protected]
ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը ստեղծվել է «Գինեգործական կրթության գիտաարտադրական բաղադրիչի զարգացում» ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) գինեգործական կրթության և գիտաարտադրական գործունեության կատարելագործումը՝ հիմնված նյութատեխնիկական նորագույն բազայի ստեղծման և առկա գիտակրթական ներուժի զարգացման վրա, ինչը հնարավորություն կընձեռի ոլորտի համար պատրաստել մրցունակ մասնագետներ, գինեգործության ոլորտում իրականացնել գիտահետազոտական և նորարարական ծրագրեր, կազմակերպել փորձի փոխանակման միջոցառումներ, ինչպես նաև բարձրացնել համալսարանի հեղինակությունը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, որպես ՀՀ-ում ագրոպարենային բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն իրականացնող միակ բուհ, ստեղծելով գինեգործական կրթության համար նորագույն նյութատեխնիկական բազա, նպատակ ունի մեկ միասնական համակարգի մեջ միավորել համալսարանին պատկանող տարբեր ստորաբաժանումների գինեգործությանն առնչվող գիտական և նյութական ռեսուրսները՝ ապահովելով ՀՀ-ում մեծ պահանջարկ ունեցող «Խմորման արտադրությունների տեխնոլոգիա և գինեգործություն» մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող շրջանավարտների թողարկումը և գիտաարտադրական ոլորտում նորարարության խթանումը։
Նկատի ունենալով, որ գինեգործությունը Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից է, հետևաբար, ՀԱԱՀ Ոսկեհատի գինեգործության ուսումնագիտական կենտրոնը հնարավորություն է ստեղծում պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել նորարարական գիտական ծրագրեր, մատուցել կրթական և արտադրական ծառայություններ ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և այլ հաստատություններին։
Ոսկեհատի գինու գիտաուսումնական կենտրոնը շահագործման օրից մինչև 2022 թվականի հուլիս ամիսը ղեկավարել է գլխավոր գինեգործ, տեխ. գիտ. թեկնածու Արտակ Գաբրիելյանը, 2022 թվականի հուլիսի 19-ից գինու գիտաուսումնական կենտրոնի ղեկավար գլխավոր գինեգործ է նշանակվել Անդրանիկ Արթուրի Ջուլհակյանը։ 2023 թվականի սեպտեմբերից Ոսկեհատի գինու գիտաուսումնական կենտրոնը ղեկավարում է գլխավոր գինեգործ-տեխնոլոգ Անաիս Զորայի Մելիքյանմեհրիդը: