
Արտաշես Քոչարյան
տնօրենի պարտականությունները կատարող
Հետադարձ կապ
- ՀՀ, Արմավիրի մարզ, 1144, գյուղ Ոսկեհատ
- (+374 43) 75-70-00
«Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, սկսած 1934 թվականից, հանրապետության տարբեր վայրերում՝ Քանաքեռում, Նոր Արեշում, Արարատում, Երևանի շրջակայքում, Լուսակերտում, ունեցել է ուսումնական տնտեսություններ, որտեղ անցկացվել են ուսանողների արտադրական պրակտիկաները:
1962 թվականին որպես ուսումնափորձնական բազա, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտին հատկացվում է Էջմիածնի շրջանի «Ոսկեհատ» տնտեսությունը:
Տարբեր տարիների տնտեսության տնօրեն են եղել Գ.Շահազիզյանը, Է.Հակոբյանը, Գ.Մամիկոնյանը, Կ.Աթոյանը, Ս.Փանդունցը, Ս.Ղարիբյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտակ Գաբրիելյանը: «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունն ունի 62,7 հա հողատարածք, որից 18 հա խաղողի բերքատու այգի է, 2,8 հա՝ ընդավոր պտղատու այգի, 11 հա՝ առվույտի բազմամյա խոտհարք, իսկ մնացած 27,7 հա՝ անմշակ հողամաս: Ուսանողները «Ոսկեհատ» ուսումնափորձնական տնտեսությունում մասնակցում են գյուղատնտեսական ամենատարբեր աշխատանքների՝ այգիների էտից մինչև բերքահավաք: 2022 թվականի հուլիսի 13-ից տնտեսությունը, որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ղեկավարել է Թոռնիկ Քյարամի Ալիյանը, նույն թվականի նոյեմբերի 3-ից ուսումնափորձնական տնտեսության տնօրենի պարտականությունների կատարումը վերապահվել է տնտեսության Գինու ուսումնագիտական կենտրոնի ղեկավար, գլխավոր գինեգործ Անդրանիկ Արթուրի Ջուլհակյանին, իսկ 2023 թվականի հուլիսից՝ Արտաշես Քոչարյանին: