
Ավետիսյան Սոս Լուկաշի
Բաժնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
1ա մասնաշենք, 404 սենյակ - (+374 91) 30 68 55, ներքին` 3-15
- [email protected]
- [email protected]
Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաքելությունն է՝ նպաստել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դիրքավորմանը և հեղինակության բարձրացմանը՝ որպես Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում կառուցվածքային, կրթության բովանդակության և կադրային բարեփոխումներն առաջինը սկսած, միջազգայնացման ուղիով հստակ կերպով ընթացող ագրոտեխնոլոգիական բուհի:
Բաժինն ապահովում է համալսարանի գործունեության վերաբերյալ ամենօրյա լրատվություն համալսարանի www.anau.am կայքի միջոցով: Բաժինը պատասխանատու է համալսարանի գործունեության վերաբերյալ լրատվամիջոցների համար հոդվածներ և մամուլի հաղորդագրություններ պատրաստելու, ՀԱԱՀ-ի «Հասուն Հասկ» էլեկտրոնային պաշտոնաթերթի պատրաստման ու հրապարակման, ինչպես նաև համալսարանի կրթական ծրագրերի, գիտական կենտրոնների գործունեության արդյունքների վերաբերյալ քարոզչական բնույթի նյութեր պատրաստելու և շրջանառելու համար: