ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐ

ՓԱՌՆԱԳՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Կալիֆորնիաբնակ Դենիս Փառնագյանը եւ Փառնագյան հիմնադրամը ՀԱԱՀ-ի լավագույն բարեկամներից ու հովանավորներից են: Հիմնադրամի ֆինանսական աջակցությունն օգտագործվել է ՀԱԱՀ Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի եւ «լոֆտ» ոճի համալսարանական երկու ազատ տարածքների կառուցման-վերակառուցման համար:

ՓԱՌՆԱԳՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնապես բացվել են Ուսանողների հաջողության կենտրոնը եւ Գիտելիքի նորարարական հաբը

Դեկտեմբերի 18-ին կայացավ նորարարական եւս երկու ենթակառույցի՝ Ուսանողների հաջողության կենտրոնի եւ Գիտելիքի նորարարական հաբի պաշտոնական բացման արարողությունը։ Առաջինը ստեղծվել է ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում եւ Ամերիաբանկի աջակցությամբ, երկրորդը՝ նշված ծրագրի շրջանակում։

Սիսիանի մասնաճյուղում բացվել է ֆիզիկայի լաբորատորիա

Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում նշանավորվեց ֆիզիկայի լաբորատորիայի բացմամբ։ Այն ձեւավորվել եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Բացման օրն ուսանողները կատարեցին առաջին ցուցադրական փորձերը։

Ագրարային համալսարանում բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան

Նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։

Հյուրընկալեցինք բարերարներ եւ ՀԱԱՀ-ի մեծ բարեկամներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին

Հոկտեմբերի 16-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ամերիկահայ բարերարներ Ջուդիթ Սարյանին եւ Վիկտոր Զառուգյանին։ Բոստոնցի ամուսինները հայտնի են Հայաստանում եւ մասնավորապես Ագրարային համալսարանում իրականացրած բարեգործական եւ կրթության զարգացման բազմաթիվ ծրագրերին իրենց առատաձեռն մասնակցությամբ։

FAST-ը հայտարարում է կենսատեխնոլոգիական նախատիպային Բի-Օն լաբորատորիայի մեկնարկի մասին․ այն կգործի ՀԱԱՀ-ում

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիայի հիմնադրամը (FAST) հայտարարում է Բի-Օն (B-On) կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիայի գործունեության մեկնարկի մասին։ Հիմնադրամի, ՀՀ կառավարության եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնության նպատակը Հայաստանի կենսատեխնոլոգիական էկոհամակարգի ձեւավորումն է։