Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոն

Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: 

Պահանջներ՝

  • Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները,
  • Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
  • Ցանցային մալուխների անցկացում
  • Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում,
  • Համակարգչային լսարանների կահավորում
  • Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում
  • Ցանցի խնդիրների հայտնաբերում և կարգավորում
  • Հետևել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների անխափան աշխատանքին։

Պահանջվող որակավորում՝

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ցանկալի է,
  • 1 տարվա աշխատանքային փորձ տեխնիկական ոլորտում ցանկալի է
  • Windows օպերացիոն համակարգի իմացություն
  • Տպիչ սարքավորումների սպասարկման իմացություն,
  • Ցանցային բազային գիտելիքների իմացություն
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն,
  • Նոր տեխնոլոգիաներին արագ տիրապետելու կարողություն

Թիմում աշխատելու հմտություններ:

Աշխատանքային ժամերը՝ 9:00-17:15

Աշխատավարձը՝ մրցակցային, բարձր:

Դիմելու կարգը՝ Մեր թիմին միանալու համար կարող եք նկարով ինքնակենսագրականները /CV/ ուղարկել [email protected]  էլ. հասցեին, թեմա (Subject) բաժնում նշելով Համակարգչային մասնագետ: