Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Աքսելերատոր 28» ծրագրին մասնակցելու հնարավորություն

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը մեկնարկում է Աքսելերատոր 28 ծրագիրը՝ նպատակ ունենալով օժանդակել բիզնեսի ստեղծմանը, Հայաստանում խթանել ձեռնարկատիրությունը, դրանով իսկ նպաստել՝

  • Հայաստանում տնտեսական արժեքի ստեղծմանը,
  • Հայաստանի մարզերում տնտեսության զարգացմանը,
  • Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը,
  • Գլոբալիզացված աշխարհում նրանց գործունեության միջազգայնացմանը,
  • Բիզնեսի ստեղծման գործում կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց դերի բարձրացմանը


Մասնակցության առավելություններն են՝

  • Ինտենսիվ նախա-աքսելերացիոն ծրագիր
  • Տեղական և միջազգային ստարտափ էկոհամակարգում փորձ ունեցող մենթորների և փորձագետների մեծ ցանց
  • Կոնֆերանսներ, սեմինարներ, դասընթացներ,
  • Հաճելի համատեղ աշխատանքային միջավայրի հնարավորություններ
  • Համագործակցության հնարավորություն համախոհ ձեռնարկատերերի և ներդրողների հետ

Գաղափարի բնույթից կախված՝ ծրագիրն իրականացվելու է երկու ուղղություններով.

  • նախա-աքսելերացիոն ծրագիր գաղափարային փուլում գտնվող նորաստեղծ թիմերի համար,
  • բուն աքսելերացիան՝ մնացած ընկերությունների համար, ովքեր արդեն ներկայացնում են պատրաստի արտադրանք կամ ծառայություն։

Աքսելերատոր 28 մասնակիցներն ունենալու են մենթորներ, ովքեր պատրաստ են նրանց առաջնորդել, աջակցել   խրախուսել ծրագրի ողջ ընթացքում:

ՀՖՀՀ-ն ունի բարձրակարգ փորձագետներից կազմված բազա, ովքեր պատրաստ են իրենց հարուստ փորձը կիսել ապագա առաջնորդների հետ   աջակցել գաղափարների իրականացմանը:

Եթե ունեք նորարարական բիզնես գաղափար և մոտիվացիա վերջինս կյանքի կոչելու համար, ապա դիմեք Աքսելերատոր 28 ծրագրին մինչև ս.թ. մայիսի 15-ը հետևյալ հղումով`  https://forms.office.com/r/kCZ5EpXiUz

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլեկտրոնային հասցեով ` [email protected]