Երեկ՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցավ Էրազմուս+ ՀԳ2 SMARTI («Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով») նախագծի իրազեկման հերթական միջոցառումը։ Մասնակիցների թվում էին նախագծի ԵՄ համակարգող Ջերարդ Քալենը, Դրեզդենի տեխնիկական համալսարանի լեզվի կենտրոնի տնօրեն Կատյա Ուլմանը, նախագծի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանը, Հայաստանի տեխնոլոգիական ապագան նախաձեռնության համակարգող [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում կազմակերպվող դասընթացների, հանդիպումների ժամանակ սուրճի ընդմիջումների կազմակերպման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական [...] Read More
Լավ է մեկ անգամ տեսնել, քան 1000 անգամ լսել սկզբունքը գործում է դարեր ի վեր, եւ, ինչպես ցույց է տալիս կյանքը՝ անխափան: Իսկապես, ինչ իմաստ ունի դասախոսության ընթացքում վերացականորեն խոսել ագրարային ոլորտի նորագույն, թվայնացված սարքերի մասին, եթե կարելի է տեսնել, անգամ փոքրիկ քայլերով խնդիրներ լուծել մեր բուհի՝ դրոնների լաբորատորիայում: Բակալավրիատի Ագրոբիզնես 2-րդ կուրսի ուսանողները Ագրոպարենային [...] Read More
Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա թեմայով վերապատրաստման դասընթաց 2-4-րդ կուրսի ուսանողների համար
Նոյեմբերի 27-30-ը տեղի կունենա վերապատրաստման դասընթաց՝ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով։ Դասընթացը նախատեսված է 2-րդ-ից 4-րդ կուրսերի ուսանողների համար։ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) develoPPP նախագծի շրջանակում իրականացվող վերապատրաստման դասընթացի համար կձեւավորվի երկու խումբ, սահմանափակ թվով՝ 10-12-ական մասնակիցներով, որոնք դասընթաց կանցնեն երկու օր՝ մեկական օր տեսական եւ գործնական պարապմունքների համար։ Տեսական մասը կանցկացվի 1-ին մասնաշենքի [...] Read More
Այսօր` նոյեմբերի 20-ին, Համալսարանի ՈՒԽ-ը միջոցառման էր հրավիրել, որը նվիրված էր Ուսանողության միջազգային օրվան եւ մեր բուհի ուսանողների հիշյալ կազմակերպության ստեղծման 30-ամյակին: Ուրախների եւ հնարամիտների «RAYON» ակումբը հումորի, երգիծանքի ծրագիր էր նախապատրաստել, եւ, որ ամենակարեւորն է՝ մատուցվեց ճիշտ չափաբաժնով, առանց անհարկի երկարացնելու: Մեր բուհը ՈՒՀԱ-ի հանրապետական մրցույթներին արժանավայել ներկայանալու եւ հաղթելու մեծ փորձ ունի, եւ [...] Read More
Ուսանողների միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում նշանավորվեց ֆիզիկայի լաբորատորիայի բացմամբ։ Այն ձեւավորվել եւ անհրաժեշտ սարքավորումներով հագեցվել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Բացման օրն ուսանողները կատարեցին առաջին ցուցադրական փորձերը։ Բացման արարողությանը մասնակցեց Սիսիան համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը, որը օրվա առիթով ողջունեց ուսանողներին եւ դասախոսներին, պատվոգրեր եւ գրքեր հանձնեց միջին մասնագիտական կրթական ծրագրի 7 ուսանողի։ [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 17-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը։ Այն մեկնարկեց նախորդ նիստերի որոշումների կատարողականի վերաբերյալ գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցմամբ։ Նշվեց կատարված եւ կատարման ընթացքի մեջ եղած որոշումների մասին։ Չկատարված որոշումներ, որպես այդպիսին, չկան, միայն որոշ դեպքերում, «հապաղման» ռեժիմը հաղթահարելու խնդիր դրվեց ու ուղիներ նշվեցին։ Հեռակա ուսուցման համակարգի 2023-2024 ուստարվա ընդունելության արդյունքների եւ հեռակա ուսուցման առաջին [...] Read More
Սիրելի ուսանողներ։ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ եւ բոլորիս համար սիրելի դարձած տոնի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Գլխավոր մաղթանքս է, որ ձեր ուսումնառությունն անցնի խաղաղության, ստեղծագործ աշխատանքի պայմաններում եւ որ դուք, անշեղորեն բարձրանալով մասնագիտական վարպետության աստիճաններով՝ իրականացնեք ձեր գեղեցիկ ձգտումներն ու երազանքները։ Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի համար հաճելի է գիտակցել եւ անդրադառնալ այն փաստին, որ այսօր [...] Read More
Երեկվանից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ․ Պետրոսյանի անվան hողագիտության, մելիորացիայի եւ ագրոքիմիայի գիտական կենտրոնը հյուրընկալում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կենտրոնակայանի հողային եւ ջրային ռեսուրսների բաժնի խորհրդական, Մոսկվայի Լոմոնոսովի անվ․ պետական համալսարանի Հողագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Օլեգ Գոլոզուբովին։ Փորձագետի հիմնական խնդիրը Հայաստանում հողային ագրարային տեղեկատվական համակարգի ձեւավորման նպատակով աշխատանքային խմբի ստեղծումն ու հետագա [...] Read More
Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պաշտոնապես բացվեց «Բի-Օն» կենսատեխնոլոգիական նախատիպային լաբորատորիան։ Այն Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագիծն է, որն իրականացվել է ՀՀ կառավարության եւ Gateway Armenia ՀԿ-ի աջակցությամբ։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը եւ Ռաֆայել Գեւորգյանը, պաշտոնատար [...] Read More