Նորություններ

Ուսումը Հռոմի Սապիենցա համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2024-25 ուս․ տարվա աշնանային կիսամյակում Հռոմի Սապիենցայի համալսարանում (Իտալիա) ուսումը մեկ կիսամյակով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած բակալավրիատի ուսանողները, մագիստրանտները, հայցորդներն ու ասպիրանտները, որոնց կողմից ուսումնառվող առարկաները կհամընկնեն Սապիենցայի համալսարանի կողմից առաջարկվող առարկաներին ` https://corsidilaurea.uniroma1.it/en: Բակալավրի ուսանողները կարող են առարկաներ [...] Read More

Երիտասարդների ստեղծարար ներուժը պետք է գրագետ հունով ընթանա

Երեկ՝ մարտի 14-ին, ուսանողների հաջողության կենտրոնում քոլեջի եւ բակալավրիատի տնտեսագիտական մասնագիտությունների սաները հանդիպեցին «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի թիմի ներկայացուցիչներ Անահիտ Մարդոյանի եւ Լիլիթ Հակոբյանի հետ, որոնք հանգամանորեն ներկայացրին «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագիրը: Այն մեկնարկել է 2022 թ. դեկտեմբերին եւ կավարտվի 2026-ի տարեվերջին: Իրականացվում է Եւրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա», «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» [...] Read More

Ուսումը կամ պրակտիկան շարունակելու, դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)

Ուսումը կամ պրակտիկան շարունակելու, դասավանդման և վերապատրաստման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա) Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը կամ պրակտիկան շարունակելու (2 տեղ) և 1 շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (1 տեղ)։ Ուշադրություն՝ կարող [...] Read More

Հրաչյա Զաքոյանը մասնակցել է ՎԿԳՀ ռեկտորների խորհրդաժողովին

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանն աշխատանքային այցով Գերմանիայում էր, որտեղ մարտի 4-ից-7-ը մասնակցել է Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի եւ Արեւելյան Եւրոպայի եւ Կենտրոնական Ասիայի գործընկեր համալսարանների ռեկտորների խորհրդաժողովին։ Քննարկման հիմնական թեման Ագրարային մենեջմենտ միջազգային մաագիստրոսական ծրագրի շրջանակում համագործակցությանն առնչվող տեղեկատվության փոխանակումն ու հետագա գործակցության թիրախների ճշգրտումն էին։ Ռեկտորների քննարկման առարկա են դարձել կիրառական գիտությունների [...] Read More

Մասնագիտական ճիշտ կողմնորոշումն արժանավայել համալրման նախապայման

Շարունակում են մեր բուհ այցելել երկրի ավագ դպրոցների, քոլեջների սաները: Սա կարեւոր գործընթաց է ե՛ւ պատանիների համար, որոնք ծանոթանում են ապագա մասնագիտության նրբերանգներին, ե՛ւ բուհի, քանզի խելամիտ, գիտակցաբար ընտրություն կատարած ուսանողն ամենացանկալին է, սպասվածը: Այսօր՝ մարտի 14-ին, հյուրընկալել էինք Սեւանի բազմագործառութային պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» մասնագիտության 3-րդ կուրսեցիները: Առաջին հայացքից ամեն ինչ սովորական էր՝ հանդիպում [...] Read More

Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․ փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, որը մանրամասնորեն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաեւ ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն  օրը հանդիպում եմ [...] Read More

Դասավանդման փորձառություն Պորտուգալիայի Ավեյրոյի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանասավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2024 թ․-ի փետրվարի 26-ից մարտի 1-ը դասավանդման նպատակով հյուրընկալվել էի Ավեյրոյի համալսարանում (Պորտուգալիա): Այցիս մեկնարկը տրվեց համալսարանի միջազգային կապերի գրասենյակից, որտեղ ինձ ջերմորեն ընդունեց Պաուլա Քսավիերը, ով մանրամասն ներկայացրեց համալսարանի պատմությունը, գիտակրթական բազան, ինչպես նաև ներկայացրեց շարժունության օրակարգը: Նույն օրը հանդիպում եմ [...] Read More

Անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն․ մեկնարկած նախագիծը խոստումնալից է

Մարտի 12-ին Ագրիթեք սրահում կայացավ «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) նախագծի մեկնարկային միջոցառումը։ Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունից ֆինանսավորվող նախագիծն իրականացնում են Հայաստանի ազգային ագրարային համալսարանը եւ Շվեյցարիայի անտառի, ձյան եւ լանդշաֆտի դաշնային ինստիտուտը (WSL)։ Նախագիծը նպատակ է հետապնդում աջակցել մեր երկրում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների [...] Read More

Ավարտաճառերի պաշտպանություն. Մեր գյուղատնտեսական միտքը ագրարայինում է կերտվում

Այսօր՝ մարտի 12-ին, ավարտական աշխատանքներ էին պաշտպանում Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ կրթական ծրագրով, շինարարություն մասնագիտացմամբ հեռակա համակարգի վեցերորդկուրսեցիները: Դիմելով օրվա«մեղավորներին» հանձնաժողովի նախագահը՝ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության  տեխնիկական հարցերի ազգային համակարգող, կ. գ. թ. Վահան Ամիրխանյանը նկատեց. -Մեր գյուղատնտեսական միտքը Ագրարայինում է կերտվում: Համոզված եմ, որ բավականաչափ գիտելիք եք ձեռք բերել [...] Read More

Ավարտական աշխատանքների պաշտպանություն. «Ծանրակշիռ աշխատանք, գիտելիքի հենք կա, ակնհայտ է»

Այսօր՝ մարտի 11-ին, այս խոսքերով ամփոփեց իր տպավորությունները հանձնաժողովի նախագահը՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ, տ.գ.թ. Գեւորգ Մանուկյանը: Ավարտական աշխատանքներն էին պաշտպանում հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության հեռակա համակարգի 6-րդ կուրսեցիները: Թեմաները լայն ընդգրկում ունեին՝ աշխարհատեղեկատվական համակարգերի կիրառման հնարավորություններից մինչեւ հողային կոոպերատիվների ստեղծման հեռանկարներ, մինչեւ կադաստրային գնահատում, հողերի հաշվառում: Երիտասարդները աշխատանքները կատարել էին ըստ պատշաճի, մատուցումը սահիկների [...] Read More