Նորություններ

Կենսատեխնոլոգիաների ջատագովները հրավիրվում են փորձագետների հետ բացառիկ անհատական հանդիպումների

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), ԵՊՀ-ից համաֆինանսավորվող ADVANCE հետազոտական դրամաշնորհների նախագծի իր հայաստանյան, գերմանական եւ քաթարյան գործընկերների հետ համատեղ հրավիրում է «Հանդիպեք փորձագետների հետ» վերտառությամբ միջոցառմանը, որը տեղի կունենա ապրիլի 15-ին, 16-ին եւ 17-ին։ Միջոցառման անցկացման վերջին օրվա վայրը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Բի-Օն կենսատեխնոլոգիական նախատիպավորման լաբորատորիան է։ Արդյունաբերական եւ բժշկական կենսատեխնոլոգիաների նրբություններին կծանոթացնեն [...] Read More

Հերթական դասախոսությունն ու փորձի փոխանակումը Էրասմուս+ ծրագրի շրջանակում՝ հետաքրքիր, ուսանելի, օգտակար

Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հերթական հետաքրքիր հանդիպում-դասախոսությունները կայացան երեկ՝ ապրիլի10-ին, Ագրիթեք սրահում։ «Լանդշաֆտների նախագծումը՝ ուղղված հանրային առողջությանը եւ բարեկեցությանը» եւ «Լանդշաֆտների արժեքը եւ մարդիկ․ քաղաքային լանդշաֆտների վերլուծության ներածություն» թեմանեով դասախոսություններ կարդացին Էստոնիայի կենսական գիտությունների համալսարանի դասախոսներ Սայմոն Բելը եւ Մանա Թահերի Թալեշը։ Առաջին դասախոսությունը նվիրված էր հանրային բարեկեցության տեսանկյունից «կանաչ» եւ «Կապույտ» տարածքների դերին եւ [...] Read More

Համագործակցում ենք․ Բեժայի համալսարանի մեր գործընկերների օգնությամբ ծանոթացանք Պորտուգալիայի գինեգործությանը

Այսօր՝ ապրիլի 9-ին, փափուկ հմտությունների սրահում Էրասմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հյուրընկալել էինք Պորտուգալիայի Բեժայի համալսարանից Անաբելա Ամարալին: Մեր հյուրը հրաշալի ձեւավորված եւ հարուստ բովանդակությամբ ցուցադրական նյութերի ուղեկցությամբ պատմեց Պորտուգալիայում գինեգործության ավանդույթների մասին՝ Հռոմեական կայսրության շրջանից սկսած մինչեւ մեր օրերը: Աշխարհագրական դիրքի, ռելիեֆի շնորհիվ երկիրը, որ օվկիանոսի անմիջական հարեւանությամբ ձգվում է հյուսիսից հարավ, իբրեւ դրա ուղիղ [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության հայտարարություն

Հայտարարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են գերմաներեն լեզվին տիրապետող՝ ՀԱԱՀ բոլոր մասնագիտությունների գծով բակալավրիատի վերջին կուրսի ուսանողները, բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով մագիստրանտները սովորելու են գերմանական ուսումնական պլանով, հնարավորություն կունենան անցկացնել իրենց արտադրական փորձուսուցումը [...] Read More

Ագրոպարենային արժեշղթաների վերաբերյալ միջազգային աշխատաժողովին մասնակցության հնարավորություն

Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտը (IAMO) եւ Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի Քաղաքականության ինստիտուտը (ISET-PI), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Հունգարիայի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտի (KRTK) հետ գործակցությամբ, կազմակերպում են «Ագրոպարենային արժեշղթաների գործունեության բարելավումը Հարավկովկասյան տարածաշրջանում» վերտառությամբ աշխատաժողով, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի 3-5-ը՝ Թբիլիսիում։ Աշխատաժողովը կազմակերպվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD). Տարածաշրջանը, [...] Read More

Ուսման հնարավորություն Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 ուսանողի տեղի մրցույթ տնտեսագիտական և կենսաբանական ուղղություններով սովորող բակալավրիատի ուսանողների համար՝ 2024-25 ուստարվա աշնանային կիսամյակում Շչեցինի համալսարանում (Լեհաստան) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենին (B2) կամ լեհերենին տիրապետող ուսանողները, բացառությամբ առաջին կուրսում սովորողների: Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ սիրում եմ դժվարություններ հաղթահարել

Ասում է հեռակա համակարգի ուսանողուհի Աշխեն Սարգսյանն ու անդադար դժվարություններ է ստեղծում եւ հերոսաբար հաղթահարում: Կյանքով, եռանդով, արարելու կամքով ու վճռականությամբ լեցուն մի մարդ, որի համոզմամբ հատկապես գյուղատնտեսությունն է կյանք: Եւ անվերապահորեն՝ ճշմարիտ է: Անքննելի: - Իհարկե էդ խոսքերի հեղինակը Դավիթն է Դավթյան,- համեստորեն հեղինակային իրավունքի կանոնն է պահպանում ուսանողուհին: Աշխենի պատանեկան երազանքն էր կինոօպերատոր [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ապրիլյոթյան ուղերձը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հարգելի՛ գործընկերուհիներ, սիրելի՛ ուսանողուհիներ։ Այսօր՝ Մայրության եւ գեղեցկության տոնի օրը, ամփոփում ենք վերջին տասնամյակներին մեր երկրում արմատավորված ամենագեղեցիկ ավանդույթը՝ կանանց նվիրված միամսյակը։ Սակայն, զուտ որպես օրացուցային ժամանակահատված, միամսյակը ոչինչ չէր նշանակի, եթե ձեր գործընկերներն ու ընտանիքները ձեզ չգնահատեին մարդկային ու մասնագիտական արժանիքների համար։ Իմ աշխատանքային գործունեության ամբողջ ընթացքում գործընկերուհիներս կարեւորագույն դերակատարություն [...] Read More

Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը պիտի մնա

«Թիրախում ագրարայինի անասնաբուժական ֆակուլտետն է» վերնագրով երեկվա հրապարակման մեջ yerkir.am լրատվական կայքը նշում է, որ ըստ իր տեղեկությունների՝ ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետը փակվելու է ուսանողների փոքր թվաքանակի բերումով։ Արձանագրենք երկու առանցքային նկատառում։ Ըստ համալսարանի համապատասխան կանոնակարգի, որի մասին հիշատակում է նաեւ yerkir.am-ը, ֆակուլտետը ձեւավորվում է առնվազն 200 ուսանողի առկայության պարագայում։ Այս պահին Անասնաբուժական [...] Read More

Խարբերդցի աշակերտների այցն Ագրարային համալսարան

Մարտի 3-ին Ագրարային համալսարանը հյուրընկալել էր Խարբերդի թիվ 2 միջնակարգ դպրոցի սաներին: Նրանց դիմավորեց ՀԱԱՀ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով քոլեջի՝ ներկայիս աշխատաշուկայում պահանջարկված մասնագիտություններն ու այստեղ սովորելու առավելությունները՝ սկսած դուալ կրթության  շնորհիվ աշխատանքային փորձ ձեռքբերելու հնարավորությունից մինչև առանց ընդունելության քննությունների  ուսումն Ագրարայինի բակալվրիատում շարունակելու առաջարկ: Դե իսկ Ագրարային համալսարանի ուսանող լինելու առավելություններին անդրադարձել ենք [...] Read More