Նորություններ

ՀԱԱՀ Ա.Ե Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն

ՀԱԱՀ Ա.Ե Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջը հայտարարում է 2020-2021 ուստարվա ընդունելություն Դիմորդները դիմում-հայտը կարող են լրացնել հուլիսի 20-ից սկսած առցանց dimord.emis.am համակարգի միջոցով: Հարցերի և հավելյալ տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողով: ☎️ 012 58 58 28 2020 թվականի ընդունելության տեղերին ըստ մասնագիտության կարող եք ծանոթանալ այստեղ: Read More

Բակալավրի ընդունելության լրացուցիչ փուլի մրցույթ

Ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին: Թափուր տեղերի մրցույթին մասնակցելու համար դիմորդները մասնագիտությունների նշումով նոր դիմում-հայտը ԳԹԿ են ուղարկում էլեկտրոնային (առցանց) եղանակով հուլիսի 20-ից մինչև հուլիսի 22-ը, ժամը 18.00-ն:  Դիմորդները ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են վճարովի համակարգում թափուր տեղեր ունեցող մասնագիտությունները: [...] Read More

2020-2021 ուստարվա ընդունելության արդյունքները

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը շնորհավորում է 2020-2021 ուստարվա  բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցմամբ անվճար և վճարովի համակարգ ընդունված բոլոր դիմորդներին: 2020-2021 ուստարվա անվճար, առկա ուսուցմամբ բակալավր ընդունված դիմորդների ցանկ 2020-2021 ուստարվա վճարովի, առկա ուսուցմամբ բակալավր ընդունված դիմորդների ցանկ Read More

Արդշինբանկի աջակցությամբ մեկնարկել է բաց տարածքի ոճով համալսարանական սրահի շինարարությունը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գլխավոր մասնաշենքում օրերս մեկնարկել է «բաց տարածքի» ոճի համալսարանական սրահի շինարարությունը, որը ուսանողակենտրոն կրթական միջավայրի ստեղծման շարունակական ջանքերի հերթական կարեւոր հանգրվան է։ Սրահի կառուցումը աշխարհի առաջատար համալսարանների օրինակով կրթական միջավայրի բարելավման եւ ուսանող-համալսարան, ուսանող-դասախոս կապի ամրապնդման արդյունավետ լուծում է։ Ժամանակակից գրադարանները, թեմատիկ ակումբները, «լոֆթ» և «բաց տարածք» ձևաչափով սրահները նպաստում են [...] Read More

Հացաբույսերի բերքահավաքն ավարտված է

ՀԱԱՀ Բույսերի գենոֆոնդի եւ սելեկցիայի հետազոտական կենտրոնի (տնօրեն` գ.գ.դ., պրոֆեսոր Անդրեաս Մելիքյան) գիտաշխատողներն ավարտել են հացաբույսերի (ցորեն, գարի, ցորենաշորա) նոր, հեռանկարային գծերի բերքահավաքը: Հունիս-հուլիս ամիսներին իրականացվել են նաեւ արշավախմբային ուսումնասիրություններ՝ Երեւանի ֆլորիստիկական շրջանում (Աբովյանի եւ Նաիրիի տարածաշրջաններ) օգտակար բույսերի աճելավայրերի ճշտման նպատակով: Հետագայում կկազմակերպվի այդ բույսերի սերմերի հավաք երկարաժամկետ (-18°C) պահպանության եւ կուլտուրականացման նպատակով: Ex [...] Read More

Վարժարանի ուսուցչուհին արժանացել է ռեկտորի խրախուսանքին եւ կրթական հանրության ճանաչմանը

ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի մաթեմատիկայի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը այն մանկավարժների թվում է, որոնք ուսումնական տարվա ամփոփման արդյունքներով, ինչպես նաեւ հեռավար ուսուցումը արդյունավետ անցկացնելու համար ՀԱԱՀ ռեկտորի կողմից արժանացել են պարգեւավճարի։ Տիկին Խաչատրյանի այս խրախուսանքը ՀԱԱՀ-ի համակարգի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման՝ համալսարանի ղեկավարության քաղաքականության կոնկրետ դրսեւորումն ու արդյունքն է։ Պատահական չէ, որ վարժարանի [...] Read More

Տարածաշրջանային ագրարային բուհերի հանդիպումը

Հուլիսի 13-ին կայացել է Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) տարածաշրջանային կոնսորցիումի հերթական, այս անգամ՝ հեռավար հանդիպումը։ Այն նվիրված էր ճիշտ 10 տարի առաջ հիմնադրված ընկերակցության հոբելյանին։ Հիշեցնենք, որ ԿԱՍԿԱԴ-ում ընդգրկված են Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի եւ Ադրբեջանի ագրարային առաջատար բուհերը։ ՀԱԱՀ-ի, որպես ԿԱՍԿԱԴ-ի լիիրավ անդամի կողմից հանդիպմանը [...] Read More

ՊՀԾ-ի եւ ՀԱԱՀ-ի տեսադաշտում սննդի հեռանկարային արժեշղթաներն են

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի՝ օրերս Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցն ուներ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծին մեկնարկ տալու նպատակ։ Ռեկտոր Ուռուտյանին ուղեկցում էին ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի մշակման գծով խորհրդական Էմիլ Գեւորգյանը եւ նախագծի փորձագետ Ներսես Կոստանյանը, ինչպես նաեւ ՊՀԾ փորձագետներ: ՊՀԾ-ն 2019-ից Բերդ համայնքում սկսեց ներդրումներ կատարել սննդամթերքի առաջարկը շուկայում [...] Read More

Գործընկերների հետ քննարկել ենք Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները  

Անցյալ տարի՝ 2019թ.-ին, ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Երեւանի կանդանաբանական այգու միջեւ ստորագրված համագործակցության հուշագիրը «երկրորդ շնչառության» հնարավորություն է տվել երկու հաստատությունների գործակցությանը: Երեւանի կենդանաբանական այգու կազմակերպած «Կենդանաբանական այգու հիմնական նպատակները, խնդիրներն ու գործառույթները» վերտառությամբ առցանց քննարկումը ասվածի վկայություններից մեկն է: Կենդանաբանական այգու մասնագետները նախ [...] Read More

Կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ

Հայաստանում կայուն, նորարարական ու շուկային միտված ագրոբիզնեսի խթանման նպատակով Եվրոպական միությունից ֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում նախագծի շրջանակում հայտարարվել է Կանաչ և օրգանական նախագծերի աջակցության բաց մրցույթ: Նախագիծն իրականացնում է Ավստրիական զարգացման գործակալությունը: Մանրամասները՝ այստեղ: Read More