Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժին

Բաժնի վարիչ

Հետադարձ կապ

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի գործունեության հիմնական նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայում, հետազոտական կենտրոններում և առևտրային կազմակերպություններում համալսարանի ուսանողների, շրջանավարտների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ծառայունակության և կարողունակության բարձրացումը։
Բաժինը աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝

Շրջանավարտների կարիերա
Շարունակական ուսուցում

Հաշվի առնելով աշխատաշուկայի նոր պահանջները` բաժինը մշտապես կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ` ի նպաստ ուսանողների, շրջանավարտների և դասախոսների մրցունակության, զբաղվածության խնդիրների լուծման ու տեղեկացվածության բարձրացման:

Բաժինը համագործակցության հուշագրեր է կնքում բազմաթիվ ընկերությունների և կազմակերպությունների հետ, որի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ուսանողներին և շրջանավարտներին աջակցել աշխատանքի տեղավորման հարցում, ինչպես նաև կազմակերպել դասախոսական անձնակազմի մասնագիտական վերապատրաստումներ։

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի առաքելությունն է.

ՈՒսանողների և շրջանավարտների մրցունակության բարձրացում և աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշման ուղղորդում
ՈՒսանողների և շրջանավարտների շարունակական կրթության ապահովում
Ուսանողների ուսումնառությանը զուգահեռ աշխատանքային որոշակի փորձի ձևավորման ուղղությամբ աշխատանքների իրականացում
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի վերապատրաստումների կազմակերպում
Կարիերայի զարգացման հնարավորություններին նպաստող միջոցառումների՝ սեմինարների, աշխատանքի տոնավաճառների, կամավորական փորձուսուցման, բուհ-գործատու երկխոսության և այլնի կազմակերպում
Բուհ-գործատու փոխշահավետ, կառուցողական և գործընկերային հարաբերությունների հաստատում
Բուհ-շրջանավարտ կայուն հետադարձ կապի ապահովում, որն ուսանողներին և շրջանավարտներին հնարավորություն կընձեռի արդյունավետ կերպով բացահայտել թափուր աշխատատեղերը ագրոպարենային համակարգի կազմակերպություններում և այլ կառույցներում: