Հանդիպում Վահե Այվազյանի հետ

Մայիսի 10-ին «Արդշինբանկի ընթերցասրահում հետաքրքիր հանդիպում կայացավ բիզնեսի կառավարման եւ զարգացման «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահե Ռոբեր Այվազյանի հետ։

Գործարար խորհրդատվության եւ կորպորատիվ վերապատրաստումներով հայտնի ընկերության ղեկավարը տարբեր մասնագիտությունների եւ կուրսերի ուսանողների հետ ոչ սովորական «լեզվով» խոսեց երազանքի իրականացման յոթ, ինչպես ինքը շեշտեց՝ սուբյեկտիվ քայլերի մասին (օբյեկտիվ մոտեցումներ չեն լինում՝ ասաց բանախոսը)։ Ինչու եւ ինչպես սկսել հենց այսօր, ինչու ժողովրդական առածներն ու ասացվածքները հաջողության չեն բերում, ինչու եւ ինչպես ամեն օր հաղթել ինքդ քեզ, մի կարեւոր բան տալ եւ մի կարեւոր բան էլ վերցնել աշխարհից՝ ամեն օր․․․

Բիզնեսում եւ առհասարակ կյանքում հաջողելու վերաբերյալ խորհուրդ տվող «վարպետները» անհուսալիորեն շատ են մեր իրականության մեջ։ Վահե Այվազյանն, ինչպես պարզորոշ երեւաց հանդիպման ժամանակ՝ Վահե Այվազյանն է՝ միշտ հետաքրքիր, միշտ անսպասելի եւ դժվարությունների ու լուրջ խնդիրները տաղանդի, կամքի, աշխատանքի ու ժպիտի մեջ տարրալուծող։ Մեր ուսանողների հետ հիշարժան հանդիպումը նախեւառաջ ինքը՝ Վահեն էր վայելում։ Իսկ ուսանողներին վստահաբար քիչ թվաց այն ժամանակը, որն անցկացրեցին բանախոսի հետ։

Ուսանողները հաճույքով ունկնդրեցին բանախոսին, մեծ թվով ու շատ լավ հարցեր տվեցին։ Երեքը գրանցվեցին «Այվազյան ընդ փարթնըրս» ընկերությունում վերապատրաստում անցնելու համար։

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի այս նախաձեռնությունը եւս նպատակային էր։