Մայիսի 29-ին ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողները հերթական անգամ զարմացրին բովանդակալից միջոցառմամբ, որն այս անգամ նվիրված էր Մայիսի 28-ի պանծալի տոնին։ Միջոցառման նախաձեռնությունը եւ իրականացումը ամբողջությամբ Ուսխորհրդի սոցիալական հարցերի հաձնաժողովինն էր՝ նախագահ, Այգեգործություն մասնագիտության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրի առաջին կուրսի ուսանող Ռուբեն Խամոյանի գլխավորությամբ։
Հայաստանի 1918-1920 թվականների Հանրապետության պատմության առանցքային դրվագներին ու պետականության հազարամյա բացակայությունից հետո անկախության վերականգնման գործում մեծ դերակատարում ունեցած ազգային նվիրյալների վերաբերյալ հակիրճ ու բովանդակալից խոսքի, երաժշտության եւ ասմունքի համարկմամբ քոլեջականները հերթական անգամ գտան միջոցառմանը ներկա դասախոսների ու ուսանողների սիրտ տանող ճանապարհը․․․
Միջոցառման իմաստալից ու գեղեցիկ ընթացքը հուշեց տրամաբանական ու օրգանական ավարտը՝ «Կեցցե Հայաստանը, կեցցե անկախությունը, կեցցե հայ ժողովուրդը» կարգախոսներով, որ ներկաների համար սերունդների փոխկանչի նման հնչեցին։ Այս փոխկանչն ըստ արժանվույն գնահատեցին ներկաները, մասնավորապես՝ քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանն իր «Հիշողությամբ կարելի է կրթել եւ դաստիարակել» ձեւակերպմամբ եւ քոլեջի զինղեկ, Արցախյան պատերազմների հրամանատար, «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ վարչության անդամ, տ․ գ․ թ․, դոցենտ Գեղամ Միքայելյանը՝ 2018-20 թվականներին ստեղծված Հայաստանի Հանրապետության համար մղված հերոսամարտերի երախտավորների մասին արժեքավոր լրացուցիչ տեղեկություններով։
Միջոցառման կազմակերպիչ-մասնակիցների կատարած աշխատանքի տեղին ու արժանի գնահատականն էին Քոլեջի ուսխորհրդի շնորհակալագրերը։























