Դաշտավարության մեքենայացման բաժին

Արթուր Ալթունյան

տեխ.գիտ.թեկն., դոցենտ

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    2-րդ մասնաշենք, 108 սենյակ
  • (+374) 12 56-17-73, ներքին` 2-21
  • artur_altunyan@mail.ru

Պատմությունը և նպատակը

Բաժնի գիտանախագծային գործունեության հիմնական ուղղությունը լեռնային երկրագործության մեքենայացումն  ու ավտոմատացումն է:

Բաժնի գործունեության բաղադրիչներն են.

  • Այգեգործության մեքենայացում: Թաղովի խաղողի այգիների մեքենայացում, այդ թվում տարբեր սխեմաներով  տնկված այգիների միջշարքային մշակության, մեքենայական այգեբացի, միջվազային տարածության մշակության (այգեփոր), հարթ վար ճակատային գութանով խաղողի այգիների մշակության հետ կապված և առանձին այլ գործընթացների մեքենայացում՝  կոլեկտիվ կամ անհատական պատվերներով:

  • Կարտոֆիլի մշակության մեքենայացում, այդ թվում՝ կարտոֆիլի անկորուստ բերքահավաքի մեքենայացում.

  • Մոտոբլոկաքարշ սրսկիչ, կարտոֆիլատնկիչ, դժվարահունձ խոտերի խոտհնձիչ և այլ գործընթացներ կատարող մեքենաներ՝ պայմանագրային հիմունքներով:

Բաժինը համալրված է ագրարային ոլորտի մեքենաշինության բարձրակարգ նախագծող-աշխատակիցներով և պատրաստ է ընդունել գյուղատնտեսության մեքենայացման  ոլորտի ցանկացած պատվեր:

Հետազոտություններն իրականացնում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Ա.Պ.Թարվերդյանը, պրոֆեսորներ Դ.Պ.Պետրոսյանը, Ա.Մ.Եսոյանը, տեխնիկական գիտությունների թեկնածուներ Ա.Վ.Ալթունյանը, Ա.Ս.Գրիգորյանը, Ս.Ռաֆայելյանը, Ս.Վ.Հովհաննիսյանը, գիտաշխատող, նախագծող Վ.Հ.Կարապետյանը, կրտսեր գիտաշխատողներ Ա.Մանուկյանը, Պ.Անտոնյանը, Ա.Հարությունյանը:

Բաժինն ընդունում և իրականացնում է գյուղմեքենաշինության բնագավառի հաշվարկանախագծային աշխատանքների կատարման պատվերներ.

  • CAD/CAM  համակարգով նախագծման աշխատանքներ ինչպես ամբողջական մեքենաների, այնպես էլ առանձին
  • Տենզոմետրական չափումներ այդ թվում. դեֆորմացիաների (ձգում, սեղմում, ոլորում, ճկում) չափում և գրանցում, թրթռման չափում և գրանցում, հեղուկների և գազերի ճնշման չափում և գրանցում: