Ֆակուլտետներին կից գործող Արդյունաբերական խորհուրդների ստեղծման (ստեղծվել են համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի հրամանով) հիմնական նպատակը ոլորտի փորձագետների և ՀԱԱՀ համապատասխան ֆակուլտետների միջև երկխոսության ամրապնդման միջոցով ագրարային կրթության համապատասխան ուղղության մրցունակության բարձրացումն է:
Արդյունաբերական խորհուրդների առաքելությունն է կրթություն-մասնավոր հատված երկխոսության համար ծառայել որպես ուրույն հարթակ` արդիականացնելու գյուղատնտեսության համապատասխան ոլորտների կրթական ծրագրերը, նպաստելու ուսանողների գործնական հմտությունների զարգացմանը և պատրաստելու առավել մրցունակ կադրեր ոլորտի կազմակերպությունների համար։
Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն եռամսյակային կտրվածքով, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` աշխատակարգին համապատասխան:
Խորհուրդների նիստերը հրավիրում և համակարգում են համապատասխան ֆակուլտետների դեկանները։
Խորհուրդների որոշումներն ընդունվում են քննարկումների և կողմերի միջև փոխհամաձայնության հաստատման սկզբունքով, իսկ համաձայնության չգալու դեպքում՝ ձայների երկու երրորդի հարաբերակցությամբ:
Յուրաքանչյուր խորհուրդ գործում է համապատասխան ֆակուլտետին կից, համակարգվում է ֆակուլտետի դեկանի կողմից և իր գործունեությունը ծավալում է՝ համաձայն համալսարանի և Արդյունաբերական խորհուրդների միջև կնքված Փոխըմբռնման հուշագրի:

«Երևան գարեջուր» ՓԲԸ, տնօրենների խորհրդի նախագահ, տեխ.գիտ.դոկտոր
Հակոբ Հակոբյան
(+374 10) 541238
[email protected]

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, գլխավոր գինեգործ, տեխ.գիտ.թեկնածու
Ալբերտ Ներսիսյան
(+374 44) 337777
[email protected]

«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ», տնօրեն, տեխ.գիտ.թեկնածու, դոցենտ
Զարուհի Մուրադյան
(+374 95) 477411
[email protected]


Երևանի կոնյակի գործարան, Այգավանի մասնաճյուղի փոխտնօրեն, գինեգործ
Գեղամ Սիմոնյան
(+374 95) 954502
[email protected]

Երևանի Արարատ կոնյակի, գինու-օղու կոմբինատ (ԲԲԸ),
կոնյակագործ
Տիգրան Խաչատրյան
(+374 94) 616002
[email protected]



ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչություն, պետի պարտականությունները կատարող
Գոհար Վարդանյան
(+374 91) 388055; (+374 94) 388055
[email protected]


ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ռիսկերի գնահատման (կառավարման) և վերլուծությունների վարչություն, գլխավոր մասնագետ
Կարինե Մելքումյան
(+374 96) 984828
[email protected]


«Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ,
տեխնոլոգների բաժնի պատասխանատու
Լուսինե Կարախանյան
(+374 93) 172871
[email protected]



«Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ, որակի կառավարիչ, խորհրդատու և ուսումնական կենտրոնի ղեկավար, կենս.գիտ.դոկտոր
Հայկանուշ Բատիկյան
(+374 91) 309192; (+374 93) 123005
[email protected]