‹‹Oրգանական գյուղատնտեսություն›› մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասանագետներ՝ զինված համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով։
Ծրագրի շրջանավարտները կունենան գիտելիքներ հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական և միջազգային օրգանական չափորոշիչների, բնական ռեսուրսների հարակայուն կառավարման, օրգանական մշակաբույսերի ու մրգերի արտադրության և վերամշակման, օրգանական անասնաբուծության վերաբերյալ։
Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում դասերը տեղի են ունենում երեկոյան ժամերին
Կարևոր է իմանալ, որ «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը
մշակվել է Վիեննայի Բոկու համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ICARE հիմնադրամի և օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ
90-կրեդիտ` 1․5 տարվա տևողության, առկա համակարգի կրթական ծրագիր է
հիմնված է ավարտական մագիստրոսական ատենախոսության պաշտպանության վրա
շնորհում է Գյուղատնտեսության մագիստրոսի որակավորում
Դասավանդվող առարկաները
1-ին կիսամյակ
- Անգլերեն
- Օրգանական գյուղատնտեսության ներածություն
- Գիտական հետազոտությունների մեթոդներ
- Օրգանական գյուղատնտեսության էթիկա
- Համակարգային մտածողություն
2-րդ կիսամյակ
- Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում
- Մշակաբույսերի օրգանական մշակություն
- Բույսերի պաշտպանություն
- Ամառային փորձուսուցում
3-րդ կիսամյակ
- Սննդամթերքի վերամշակում
- Արտադրանքի հավաստագրում
- Արտադրանքի մարկետինգ
- Անցում օրգանական երկրագործության
- Անասնաբուծություն
Մագիստրոսական ատենախոսության պաշտպանություն
«Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի առավելությունները
Ուսանողների, դասախոսների և օրգանական գյուղատնտեսության ոլորտի շահակիցների հետ համատեղ մշակված ուսումնական պլան
Կրթություն-արտադրություն ամուր կապ
Լսարանում կիրառվող ժամանակակից դասավանդման մեթոդներ
Իրական դեպքերի ուսումնասիրություն հրավիրյալ դասախոս-խոսնակների հետ
Փոխանակման ծրագրերի հնարավորություն
Գիտաարտադրական պրակտիկաների հնարավորություն օրգանական գյուղացիական տնտեսություններում և ՀԿ-ներում
Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների շարունակական ներգրավվածություն
Կարիերայի հնարավորություններ գյուղատնտեսության և հարակից ոլորտներում
Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունիսից մինչև սեպտեմբեր, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09։00-17։00
Ծրագրի վարձավճարը՝ 610 000 ՀՀ դրամ (2024-2025 ուստարվա համար)
«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագիր» (APPEAR) ծրագրի միջոցով «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Հետադարձ կապ
ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220 ա սենյակ
(+374 95) 521753, 012 585828
[email protected]