Օրգանական գյուղատնտեսություն մագիստրոսական ծրագիր

‹‹Oրգանական գյուղատնտեսություն›› մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել օրգանական գյուղատնտեսության ոլորտի մասանագետներ՝ զինված համապատասխան գիտական և գործնական գիտելիքներով։

Ծրագրի շրջանավարտները կունենան գիտելիքներ հողի բերրիության, օրգանական հավաստագրման, տեղական և միջազգային օրգանական չափորոշիչների, բնական ռեսուրսների հարակայուն կառավարման, օրգանական մշակաբույսերի ու մրգերի արտադրության և վերամշակման, օրգանական անասնաբուծության վերաբերյալ։

Մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում դասերը տեղի են ունենում երեկոյան ժամերին

Կարևոր է իմանալ, որ «Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագիրը

մշակվել է Վիեննայի Բոկու համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ICARE հիմնադրամի և օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ
120-կրեդիտային` երկամյա առկա համակարգի կրթական ծրագիր է
հիմնված է ավարտական մագիստրոսական ատենախոսության պաշտպանության վրա
շնորհում է Գյուղատնտեսության մագիստրոսի որակավորում

Դասավանդվող առարկաները

1-ին կիսամյակ

  • Անգլերեն
  • Օրգանական գյուղատնտեսության ներածություն
  • Արտադրանքի հավաստագրում
  • Հողի բերրիություն և բույսերի սննդառություն

2-րդ կիսամյակ

  • Բնական ռեսուրսների հարակայուն կառավարում
  • Անասնաբուծություն
  • Օրգանական գյուղատնտեսության էթիկա
  • Մշակաբույսերի մշակություն
  • Ամառային փորձուսուցում

3-րդ կիսամյակ

  • Համակարգային մտածողություն
  • Սննդամթերքի վերամշակում
  • Բույսերի պաշտպանություն
  • Գիտական հետազոտությունների մեթոդներ

4-րդ կիսամյակ

  • Արտադրանքի մարկետինգ
  • Անցում օրգանական երկրագործության

Մագիստրոսական ատենախոսության պաշտպանություն

«Oրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի առավելությունները

Ուսանողների, դասախոսների և օրգանական գյուղատնտեսության ոլորտի շահակիցների հետ համատեղ մշակված ուսումնական պլան
Կրթություն-արտադրություն  ամուր կապ
Լսարանում կիրառվող ժամանակակից դասավանդման մեթոդներ
Իրական դեպքերի ուսումնասիրություն հրավիրյալ դասախոս-խոսնակների հետ
Փոխանակման ծրագրերի հնարավորություն
Գիտաարտադրական պրակտիկաների հնարավորություն օրգանական գյուղացիական տնտեսություններում և ՀԿ-ներում
Հայաստանի օրգանական գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների շարունակական ներգրավվածություն
Կարիերայի հնարավորություններ գյուղատնտեսության և հարակից ոլորտներում

Փաստաթղթերն ընդունվում են յուրաքանչյուր տարվա հունիսի 5-ից հուլիսի 5-ը, երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 09։00-17։00

Ծրագրի վարձավճարը՝ 580 000 ՀՀ դրամ (ուստարվա համար)

«Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագիրը մշակվել է Վիեննայի բնական ռեսուրսների և բնական գիտությունների (BOKU) համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի համատեղ ջանքերով՝ Ավստրիական զարգացման համագործակցության (ADC) «Բարձրագույն կրթության և հետազոտությունների զարգացման ավստրիական գործընկերային ծրագիր» (APPEAR) ծրագրի միջոցով «Օրգանական գյուղատնտեսության խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

Հետադարձ կապ

ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74, 1-ին մասնաշենք, 220 ա սենյակ
(+374 95) 521753, 012 585828
[email protected]