Էրազմուսյան դասախոսություն ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ, մայիսի 13-17-ին, ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Ռութ Մաթոսին, ով Պորտուգալիայի Էվորայի համալսարանի լանդշաֆտի, շրջակա միջավայրի և պլանավորման դեպարամենտի դասախոս է։
Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Միջազգային կապերի աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպել էր շրջայց համալսարանում, որի ընթացքում պրոֆ․ Ռութ Մաթոսին ներկայացվեցին համալսարանի մի քանի նորարարական կենտրոնները՝ հացի և շոկոլադի լաբորատորիան, թորման լաբորատորիան, սննդամթերքի անվտանգության լաբորատորիան, այցելեցին նաև գրադարան, ջերմատուն, տեստային կենտրոն և այլ ենթակառուցվածքներ։ Պրոֆ․ Ռութ Մաթոսը հանդիպում ունեցավ նաև Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի հետ, որի հետ քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորպես ուսումնական ծրագրի կառուցվածքի բովանդակությունը բակալավրիատի և մագիստրատուրայի համար, իրականացվող կրթական ու հետազոտական ծրագրերը։
Ռութ Մաթոսը, մայիսի 15-16-ին ագրիթեք սրահում հանդես եկավ դասախոսություններով՝ նվիրված քաղաքային կանաչ միջավայրի կազմակերպման մարտահրավերներին: Թեման շատ հետաքրքիր էր, և ծավալվեց հետաքրքիր քննարկում։ Պրոֆեսորը խոսեց քաղաքաշինության մասին, նշելով, որ այն ժամանակակից և բազմակողմանի խնդիր է։ Ըստ Մաթոսի հետազոտության մինչև 2050 թվականը մարդկանց 68 տոկոսը կապրի քաղաքներում, իսկ քաղաքային գյուղատնտեսությունն ավելի մեծ դեր կունենա հասարակության մեջ։
Այցի վերջում պրոֆեսորը հանդիպեց ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանի հետ, ում հետ քննարկեցին իրականացված շարժունության արդյունքները, ինչպես նաև համագործակցության այլ ձևերի զարգացումն ու խթանումը։
Մեր հյուրը հայտնեց իր գոհունակությունը, որ հնարավորություն ունեցավ ակտիվ քննարկելու իրեն հետաքրքող թեմաները՝ կիսվելով իր փորձով ու գիտելիքներով, ինչպես նաև սկիզբ դնելու նոր, առավել արդյունավետ գործընկերային հարաբերությունների։ Նա նշեց, որ վերապատրաստումը ոչ միայն սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, այլ նաև հայկական մշակույթի բացահայտման: