Դասընթաց զգայուն տեխնոլոգիաների հետազոտությունների ռիսկերի թեմայով

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ֆինանսավորմամբ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների համակարգման բաժնի հետ գործակցաբար, իրականացնելու է հետազոտողների, գիտնականների եւ ուսանողների իրազեկվածության բարձրացմանը եւ կարողությունների զարգացմանն ուղղված անվճար դասընթացներ, որոնց հիմնական նպատակը գիտական ​​համայնքի համար ավելի պատասխանատու եւ անվտանգ միջավայրի եւ օրենսդրական հետագա առաջընթացի կայուն հիմքերի ստեղծումն է։

Գիտական համայնքի իրազեկավածությունը, անվտանգությունը եւ պաշտպանվածությունը մշտապես եղել են ժամանակի կարեւորագույն մարտահրավերներից։ Ներկայիս օրենսդրական ակտերի բազմազանության մեջ դժվար է գտնել իրապես անհրաժեշտը, առավել եւս երբ խոսքը միջազգային իրավական ակտերի, զգայուն հետազոտությունների, մտավոր սեփականության մասին է։

Դասընթացը տալիս է համապարփակ գիտելիքներ զգայուն տեխնոլոգիաների , ոչ նյութական ապրանքներին առնչվող հետազոտությունների ռիսկերի, միջազգային փորձի, գիտական հանրության, համալսարանների եւ հետազոտական ​​ինստիտուտների առջեւ ծառացած սպառնալիքների եւ ռիսկերի, առաջատար բուհերի վետինգ համակարգերի եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

Դասընթացը լինելու է առցանց, մարտի 30-ին եւ 31-ին, ժամը 14։00-15:30-ը՝ երկու ակադեմիական ժամ։ Դասընթացի ավարտին ամբողջական մասնակցություն ունեցող անձանց կտրվեն հավաստագրեր։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակարգման բաժնի վարիչի տեղակալ Արմինե Աբրահամյանին։

Մասնակցության համար անցնել հետեւյալ հղումով՝
Առաջին դասընթացի համար՝ (30.03.2022թ․ 14։00-15։30)

Հղում՝ https://us02web.zoom.us/j/86378409238?pwd=NmlTUjB0anIvTlVaSVc2dEJ6aFdhZz09

Մուտքանուն: 863 7840 9238

Գաղտնաբառ: 12345

Երկրորդ դասընթացի համար՝ (31.03.2022թ․ 14։00-15։30)

Հղում՝ https://us02web.zoom.us/j/87315175619?pwd=QlZ4eW5GL1lvZ1l4cXorRkprWGp0UT09

Մուտքանուն: 873 1517 5619

Գաղտնաբառ: 444555

Դասընթացավարները

  1. Պատվական Ոսկանյան, բ.գ.թ., երկակի նշանակության, զգայուն ապրանքների հետազոտությունների ոլորտում մի շարք ծրագրերի ղեկավար։ ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փոխտնօրեն, Ռազմական եւ երկակի օգտագործման առարկաների եւ տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի ղեկավար։
  2. Արսեն Առաքելյան, բ.գ.թ., ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության գլոբալ անվտանգության եւ արտահանման վերահսկման բաժնի պետ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւով ՀՀ ազգային ներկայացուցիչ։
  3. Էմիլյա Տիտանյան, Բյուրոյի իրավաբանական բաժնի պետ, Ռազմական եւ երկակի օգտագործման իրերի եւ տեխնոլոգիաների հավաստագրման մարմնի իրավախորհրդատու, Բելգիայի թագավորության Լիեժի համասարանի ասպիրանտ (հետազոտության ոլորտը՝ երկակի նշանակության առանձնահատկությունները, շրջանառության վերահսկողություն)։