Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Սալոնիկի Արիստոտել (Հունաստան) համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Սալոնիկի Արիստոտել համալսարանում (Հունաստան) 2024 թ․ հունվարի 15-ից մինչեւ հուլիսի 19-ը 5 օրով վերապատրաստման կամ դասավանդման (նվազագույնը 8 ժամ դասավանդում) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, որոնց դասավանդման ոլորտը համընկնում է Սալոնիկի Արիստոտել համալսարանի ոլորտներին։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին [email protected] էլեկտրոնային հասցեով, իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

Ձեւաթղթերին եւ բոլոր անհրաժեշտ տեղեկություններին կարող եք ծանոթանալ ստորեւ՝

դասավանդում,

վերապատրաստում ,

համալսարանի բաժինները :

Աշխատանքային պլանը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել Սալոնիկի Արիստոտել համալսարանի համապատասխան ակադեմիական պատասխանատուի հետ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ արտացոլի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի սեպտեմբերի 22-ը:

Աշխատակիցները կհրավիրվեն հարցազրույցի՝  շարժունության համաձայնագրի (Mobility agreementՃ նախնական գնահատումից հետո։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի:

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության ծախսերը։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին։