Եւրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մեկ տեղի մրցույթ 2024 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով Պովիսլանսկու համալսարանում (Լեհաստան) դասավանդման համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ոլորտներում։
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին հետեւյալ հասցեով՝ [email protected], իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
- անձնագրի պատճեն,
- ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով),
- ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
- մոտիվացիոն նամակ (անգլերենով),
- առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (B2 մակարդակ)։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Հարցազրույցի կհրավիրվեն այն դիմորդները, որոնց մոտիվացիոն նամակը կգնահատվի բավարար։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 10-ը։
Անհրաժեշտ հղումներ՝ https://powislanska.edu.pl/
Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին ([email protected]) կամ այցելել ՄԿԴ։