Category: ՄԿԴ գործունեությունը

Ուսումը Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Միջազգային շաբաթ Շչեցինի համալսարանում․ համագործակցության նոր ուղղություններ և հեռանկարներ

ՀԱԱՀ գործընկեր Շչեցինի համալսարանը (Լեհաստան) սեպտեմբերի երկրորդ շաբաթում կազմակերպել էր հերթական, արդեն՝ 7-րդ միջազգային շաբաթը։ Այն նպատակ ուներ ներկայացնել ոչ միայն համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթագիտական հնարավորությունները, իրականացված փոփոխությունները, այլև համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով համախմբել և իրար հետ ծանոթացնել համագործակից բուհերի ներկայացուցիչներին։ Միջազգային շաբաթում ՀԱԱՀ-ն ներկայացրեց Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանը։ Բացի Հայաստանից, որից բացի [...] Read More

Վերապատրաստում Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հուլիսի 3-ից մինչև 7-ը վերապատրաստման նպատակով այցելել եմ Վրոցլավի շրջակա միջավայրի և կենսական գիտությունների համալսարան (Լեհաստան)։ Առաջին օրը հանդիպել եմ հյուրընկալող համալսարանի Կիրառական Էկոնոմիկայի ստորաբաժանման դոցենտ, ավագ գիտաշխատող Ստանիսլավ Մինթայի հետ, ով շրջայց կազմակերպեց համալսարանի տարբեր ստորաբաժանումներով, և ներկայացրեց բուհի կրթական, վարչական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես [...] Read More

Վերապատրաստում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 3-7–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Ագրոբիզնեսի դեպարտապենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանը վերապատրաստման նպատակով գտնվում էին Հունաստանի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում: Այցի շրջանակում հյուրընկալող համալսարանում կազմակերպվեցին մի շարք [...] Read More

Իմ էրազմուսյան փորձը Շչեցինի համալսարանում

Իմ էրազմուսյան փորձը Շչեցինի համալսարանում Արտերկրում սովորելը միշտ եղել է իմ ձգտումը, և Erasmus + ծրագիրը հնարավորություն ստեղծեց իրականացնելու երազանքս: Հինգ անմոռանալի ամիսների ընթացքում ես արտոնություն ունեցա ընկղմվելու Լեհաստանի ակադեմիական և մշակութային կյանքի մեջ: Անդրադառնալով արտերկրյա կեցությանս և ուսումնառությանս՝ այս ակնարկով նպատակ ունեմ ընդգծելու անձնական փորձիս հիման վրա ակադեմիական գիտելիքիս որակական փոփոխությանն ու ձեռքբերումներս։ Լեհաստանում [...] Read More

Դասավանդում և վերապատրաստում Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հունիսի 12-16–ն ընկած ժամանակահատվածում ՀԱԱՀ աշխատակիցներ` Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մերի Մանուչարյանը, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Արուսյակ Հակոբյանը, Տվյալագիտության ամբիոնի դասախոս Աստղիկ Մովսիսյանը, Ջրային և հողային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Նաիրա Ավետյանը դասավանդման և վերապատրաստման նպատակով հյուրընկալվել էին Աթենքի գյուղատնտեսական համալսարանում։ Հյուրընկալող [...] Read More

Էրազմուս+ ՀԳ1 ծրագիրը որպես փոխուսուցման հարթակ․ դասավանդում Շչեցինի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ս․թ․ հունիսի 19-23-ը միջազգային հարթակում դասավանդման հաջորդ փորձառությունս Շչեցինի համալսարանում էր (Լեհաստան)։ Հաստատության յոթ ֆակուլտետում ուսումնառում է շուրջ տասնմեկ հազար ուսանող։  Համալսարանի Ֆիզիկայի, մաթեմատիկայի և բնագիտության ֆակուլտետի կառուցվածքում գտնվող Կենսաբանության ինստիտուտը կրթություն է կազմակերպում Կենսաբանություն, Կենսատեխնոլոգիա, Դատաբժշկական կենսաբանության հիմունքներ կրթական ծրագրերով բակալավրի և մագիստրոսի մակարդակներում։ Շչեցինի համալսարանում իմ դասախոսությունների կազմակերպումը համակարգում [...] Read More

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱԲԱԹ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԳԱՅԶԵՆՀԱՅՄԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպվող առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի տնօրեն Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը և Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում Տերամոյի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում 2023 թ.-ի հունիսի 12-ից մինչև 16-ը մասնակցել եմ վերապատրաստման Տերամոյի համալսարանում (Իտալիա)։ Հանդիպման առաջին օրը ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի  Գյուղատնտեսության և շրջակա միջավայրի, կենսաբանության և սննդամթերքի տեխնոլոգիաների ստորաբաժանման պրոֆեսոր Ռոսաննա Տոֆալոյի հետ, ով ներկայացրեց համալսարանի ուսումնական և գիտական բազան, բուհի կրթական ռեսուրսներն ու կարողությունները, ինչպես նաև վերապատրաստման օրակարգը: [...] Read More

Էրազմուսյան վերապատրաստում ՀԱԱՀ-ում

Անցյալ շաբաթ, հունիսի 19-23-ին ՀԱԱՀ-ն հյուրընկալեց իր հերթական էրազմուսյան հյուրին` պրոֆ․ Կալիտրակա Ստամատինային, ով ժամանել էր Աթենքի գյուղատնտեսական համալսարանից։ Նրան դիմավորեցին Միջազգային կապերի դեպարտամենտում, որից հետո ներկայացվեց համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Համալսարանում շրջայցի ընթացքում Ստամատինան ծանոթացավ համալսարանի մի քանի նորարարական կենտրոններին՝ հացի և շոկոլադի լաբորատորիա, թորման լաբորատորիա, սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, ինչպես նաև այցելեցին գրադարան, [...] Read More