Category: ՄԿԴ գործունեությունը

Հետազոտական պրակտիկա Իտալիայում՝ Էրազմուս+-ի շրջանակում

2025 թ․-ի հունվարի 20-ից մինչև մարտի 20-ը պրակտիկա անցնելու և հետազոտական կարողություններ զարգացնելու նպատակով գտնվել ենք Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում։ Անկրկնելի տպավորություններ են ստացել հյուրընկալող համալսարանի կրթական ծրագրերի, նորագույն սարքավորումների և պրոֆեսորների պատրաստակամ վերաբերմունքի հետ կապված։ Պրակտիկայի հիմնական մասն անցել է լաբարատորիայում, որտեղ աշխատել ենք ոլորտում առկա առաջատար սարքավորումներով։ Այդ ընթացքում կատարել ենք գինու և [...] Read More

Կարճատեւ շարժունության հնարավորություն ճարտարագիտության ոլորտի ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում Արեւմտյան Ատիկայի համալսարանը ս․թ․ հունիսի 15-21-ին կազմակերպում է միջազգային շաբաթ ասպիրանտների եւ իրենց ղեկավարների համար։ ՀԱԱՀ-ից կարող են դիմել միայն ագրարային ճարտարագիտության ոլորտի ներկայացուցիչները։ Ուշադրություն՝ ասպիրանտի եւ/կամ ղեկավարի հայտադիմումները քննարկվելու են միասին։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գարեգին Համբարձումյանին ([email protected]), իսկ [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման էրասմուսյան փորձառություն Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը եւ Կենսատեխնոլոգիական ինկուբատորի համադրող Զարուհի Հովեյանը փետրվարի 24-28-ը գտնվում էին Վիզեուի պոլիտեխնիկական ինստիտուտում (Պորտուգալիա)։ Վերապատրաստման ընթացքում Արեւիկ Աբովյանը եւ Զարուհի Հովեյանը  աշխատանքային քննարկումներ ունեցան հյուրընկալող համալսարանի ագրարային դպրոցի տնօրեն Հելդեր Վիանայի հետ, որը ծանոթացրեց դպրոցի [...] Read More

Էրազմուսը որպես դասավանդման, փորձի փոխանակման եւ համագործակցության ընդլայնման հարթակ․ Ալմերիայի համալսարան

Ալմերիայի համալսարանում երկրորդ կիսամյակի մեկնարկը համընկավ Եւրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ծրագրի շրջանակում շարժունության իմ ծրագրի հետ։ Համալսարանն առանձնացել է Գրանադայի համալսարանից եւ ձեւավորվել որպես առանձին հաստատություն 1993-ին եւ ներկայում իր հեղինակությամբ ուրույն տեղ է զբաղեցնում Իսպանիայի Թագավորության կրթական հաստատությունների շրջանում։ Համալսարանի 13 ֆակուլտետում ուսումնառում է 14.556 ուսանող, որից 1560-ը՝ միջազգային։ Հաստատությունն իր ենթակառուցվածքում ունի նաեւ [...] Read More

Էրազմուսյան այց․ դասախոսություններ օրգանական գյուղատնտեսության մասին

Փետրվարի 24-ից 28-ը ՀԱԱՀ-ն հյուրընկալեց հերթական էրազմուսյան հյուրերին` Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական, պարենային եւ բնապահպանական գիտությունների  դեպարտամենտի դասախոսներ՝ դոցենտ Էնրիկո Մարիո Լոդոլինիին եւ Վերոնիկա Գեորգիին։ Այցի առաջին օրը Միջազգային կապերի դեպարտամենտում ավանդական ընդունելության ժամանակ հյուրերին ներկայացվեցին համալսարանի պատմությունն ու կրթագիտական ուղղությունները։ Հյուրերն իրենց հերթին հանգամանորեն ներկայացրեցին իրենց համալսարանի պատմությունը։ ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանը կազմակերպեց [...] Read More

Էրազմուսյան ուսուցման իմ փորձը Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Ես Մարիամ Զախարյանն եմ, «Օրգանական գյուղատնտեսություն» մասնագիտության մագիստրատուրայի ուսանող։ Դեռ բակալավրիատում իմ առջեւ նպատակ էի դրել ուսումս շարունակել արտերկրի գյուղատնտեսական առաջատար համալսարաններից որեւէ մեկում։ Երբ իմացա «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական ծրագրի մասին, որը հնարավորություն է ընձեռում մեկ կիսամյակ ուսանել Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների  (BOKU) համալսարանում՝ հասկացա, որ դա իմ հնարավորություն է թե՛ շարունակելու ուսումս սիրելի [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձի փոխանակման եւ վերապատրաստման մրցույթ 4 դասախոսի համար՝ Ավստրիայի բնական ռեսուրսների եւ կենսագիտությունների (BOKU) համալսարանում: Ծրագրի նպատակն է աջակցել «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն զարգացման» (SOAA) ծրագրին: Կարող են դիմել միայն «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում դասավանդող դասախոսները։ Առաջնայնությունը [...] Read More

Ուսման կամ փորձուսուցման հնարավորություն Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում

Եւրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2025 թ․ աշնանը Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության համալսարանում ուսումը շարունակելու (2 տեղ) կամ փորձուսուցում անցնելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների՝ անգլերենին տիրապետող,  ինչպես նաեւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները՝ բացառությամբ առաջին [...] Read More

Պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի այցը Ռուսեի համալսարան․ համագործակցության նոր տեսադաշտ

Նոյեմբերի 11-15-ը ՀԱԱՀ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը աշխատանքային այցով գտնվել է Ռուսե «Անգել Կանչեւ» համալսարանում՝ Էրազմուս+ ՀԳ1 փոխանակման ծրագրի շրջանակում։ Այցելությունը զուգորդվել է համալսարանի հիմնադրման 79-ամյակի տոնակատարություններին մասնակցությամբ: Այցի շրջանակում տիկին Մովսիսյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Գենչո Ստոյկով Պոպովի, ինչպես նաեւ միջազգային կապերի գծով պրոռեկտոր, դոցենտ [...] Read More

Էրազմուսյան փորձուսուցում Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում

Առաջին կուրսից նպատակ ունեի կրթություն ստանալ արտերկրում, որի ընթացքում կարող էի կատարելագործել մասնագիտական հմտություններս, ծանոթանալ այլ երկրի մշակույթին, ձեռք բերել նոր ընկերներ: Չորրորդ կուրսի առաջին կիսամյակում պետք է փորձուսուցում անցնեի որեւէ գինեգործարանում, բայց անսպասելիորեն տեղեկացա Էրազմուս+ ծրագրի մասին, որի միջոցով հնարավորություն կար փորձուսուցում անցնել Պորտուգալիայի Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում: ․․․Հաղթահարելով մրցութային եւ փաստաթղթային գործընթացները, 2024 թ. [...] Read More