Քոլեջի ՀՀ-2-րդ կուրսեցիների «Կառավարման հմտություններ» առարկայի (դասախոս՝ դոցենտ Շահբազյան), ամփոփիչ դասը երեկ՝ մայիսի 7-ին վարում էր ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արման Հարությունյանը: Հենց սկզբից բանախոսը բանաձեւեց՝ կառավարման հիմքում ինքնակառավարումն է, ինքնակառավարման հիմքում՝ ինքնաճանաչումը: Ուրեմն երիտասարդները պետք է սկսեն հենց ինքնաճանաչումից: Թերեւս դասական իմաստով բանախոսություն չէր, այլ չափազանց ինտերակտիվ, վարժանքներով հագեցած՝ շատ բուռն, հետաքրքրված (այդ ամենի [...] Read More
Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է գիտահանրամատչելի սեմինարների շարք, որին կարող են մասնակցել ՀՀ բուհերի ուսանողները եւ ավագ դպրոցների աշակերտները: 2025 թ. դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ: 2025 թ. առաջին հանդիպումը կկայանա ս.թ. մայիսի 16-ին ժ. 15:00-ին ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում (Բաղրամյան պող., 24): Թեման՝ «Երկրից դեպի Մարս. գիտնականների [...] Read More
Ապագա անասնաբույժ պատանու խոսքերն են վերնագրում: Նա ամենաաշխույժն էր ինքնաներկայացում մոդուլի ընթացքում եւ բավարար բանիմաց: Վիշեգրադ + նախագծի շրջանակում վերապատրաստման ծրագիրը նախատեսված է ուսանողների եւ դասախոսների համար: Լսարանը հենց այդպես էլ համալրված էր՝ գալու նպատակը հասկացող տարբեր սերունդների ներկայացուցիչներով: Դասընթացավարը հասարակագիտության ամբիոնի դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Արուսյակ Ղարիբյանն էր, որն իր հերթին վերապատրաստում է անցել [...] Read More
Ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը հորդորում էր. եթե նույնիսկ կարծում եք աշխարհի վերջին օրն է, միեւնույնն է՝ ծառ տնկեք: Այո, ծառը/ծառատունկը Երկիր մոլորակը դեպի լավը շրջող, մարդուն մարդ պահող զորեղ միջոց է… Մայիսի 2-ին, ճիշտ կեսօրին՝ չնայած օդերեւութաբանների չկանխատեսած անձրեւին, հախուռն տրամադրությամբ էին համակված Ագրարայինի դասախոսներն ու ուսանողները: Բոլորը ձգտում էին փոս փորել, ջուր բերել, ծայրահեղ դեպքում [...] Read More
Եւրոպական միության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ շարժունության շրջանակում ապրիլի 7-11-ը դասավանդման եւ վերապատրաստման նպատակներով այցելեցինք Իտալիա՝ Մարկեի պոլիտեխնիկական համալսարան: Շարժունության շաբաթը տպավորիչ էր: Սկզբում այցելեցինք գյուղատնտեսական, սննդային եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտ, որի ղեկավար, ՀԱԱՀ-ի եւ Հայաստանի լավ բարեկամ պրոֆեսոր Դավիդե Ներին ներկայացրեց դեպարտամենտի կառուցվածքը, գործունեությունը, հանդիպումներ ունեցանք սննդի ոլորտի դասախոսական եւ գիտական աշխատանքներ իրականացնող անձնակազմի հետ, [...] Read More
Ֆինանսահաշվային ամբիոնը հանդես եկավ հերթական օգտակար նախաձեռնությամբ․ օրերս, ամբիոնի դասախոս Թամարա Ավետյանի հրավերով, «Ֆիզիկական անձանց անհատական եկամուտների հայտարարագրում» թեմայով դասախոսություն կարդաց Սեյֆ Ինվեսթ հաշվապահական եւ խորհրդատվական գրասենյակի գլխավոր հաշվապահ Աննա Այվազյանը։ Ամբիոնի դասախոսների եւ ուսանողների խմբի համար թեման անմիջական կարեւորություն ուներ։ Բանախոսը, մանավանդ, «նորընծա» հարկատուների՝ ուսանողների համար, նախ հակիրճ բացատրեց հիմնարար մի քանի հասկացություններ՝ ովքեր [...] Read More
Վիշեգրադ ծրագրի շրջանակում ս․թ մայիսի 6-ին, ժամը 13։30֊ին ՀԱԱՀ Փափուկ հմտությունների կենտրոնում տեղի կունենա Ինքնաներկայացում (Selfpresentation) կրթական մոդուլի վերապատրաստումը։ Վերապատրաստումը կանցկացնի փ.գ.թ, դոցենտ Արուսյակ Ղարիբյանը։ Դասընթացի ընթացքում կներկայացվեն խոսքային եւ ոչ խոսքային հաղորդակցման տեսակները, հուզական համառության եւ դրական կերպարի ձեւավորման հնարները, ինչպես նաեւ հաջողված ինքնակենսագրական (CV) գրելու առանձնահատկությունները։ Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Հրաչյա Զաքոյանի հրամանով ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ, գյուղ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Գագիկ Ազատի Թովմասյանը նշանակվել է ՀԱԱՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ Պարոն Թովմասյանը միաժամանակ շարունակելու է կատարել հիշյալ ամբիոնի վարիչի պարտականությունները։ Ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը եւ ուսանողությունը ողջունում եւ շնորհավորում են պարոն Թովմասյանին եւ մաղթում հաջողություններ համալսարանի եւ [...] Read More
Ապրիլի 30-ին ագրիթեք սրահում «Սովորիր-նորարարիր-վաճառիր-հաջողիր» ծրագրի շրջանակում հավաքվել էին հին խնդիրների նոր լուծումներ որոնելու կամք ու վճռականություն ունեցող ուսանողները (քոլեջի եւ բակալավրիատի տարբեր մասնագիտություններից): Սկզբում նրանք շատ ուշադիր եւ հետաքրքրությամբ լսեցին Թվային գյուղատնտեսության հայկական ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր Վարդան Ուռուտյանին: Թեման՝ «Նորարարական եւ թվային տեխնոլոգիաների կիրառումը գյուղատնտեսության մեջ»: Բանախոսի հավաստմամբ, մտքերի գեներացման փուլում [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ։ Շնորհավորում եմ ձեզ՝ Աշխատանքի օրվա կապակցությամբ։ Այս տոնն աշխատանքն ու աշխատասիրությունը փառաբանելու համար է՝ ընդգծելով այն կարեւորագույն դերը, որը աշխատավոր մարդը կատարում է ի նպաստ իր երկրի ու հասարակության զարգացման: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում աշխատելու հիմնական նպատակն է՝ պատրաստել մրցունակ մասնագետներ, որոնք իրենց նվիրված աշխատանքով ապահովելու են մեր երկրի ագրոպարենային ոլորտի [...] Read More