Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում խաղողագործ եղբայրներ Արման եւ Տիգրան Հարությունյանների 3,5-հեկտարանոց խաղողի այգին հետաքրքիր, արմատական ու դրական փոխակերպման է ենթարկվել ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ անցյալ աշնանից մինչ այս աշուն։ Խորքային առումով սա, թերեւս, նման է հենց հայրենի գյուղի «իմաստային» փոխակերպմանը, երբ նախկինում Սովետական անվանված-պիտակավորված գյուղը 2006 թ․ վերանվանվեց ճշգրիտ, գեղեցիկ ու խորհրդաշատ Ալաշկերտ անվանմամբ։ Այդպիսի [...] Read More
Այս տարի ապրիլին Եւրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպեց Կանաչ գյուղատնտեսության` Հայաստանում 1-ին խորհրդաժողովը: Այն, հիրավի, մեծ իրադարձություն դարձավ ագրոպարենային հիմնախնդիրներով մտահոգ գիտական հանրույթի հայաստանյան եւ արտերկրի ներկայացուցիչների, ինչպես նաեւ ոլորտային գերատեսչությունների պատվիրակների համար: Առկա մարտահրավերների վերաբերյալ գիտական զեկույցներ, պանելային քննարկումներ, բանավեճեր, գիտարշավներ, մասնագիտական աչքով տեղում արդյունքների գնահատում, համտես, [...] Read More
Սեպտեմբերի 19-ին ՀԱԱՀ հրատարակչական բաժնի աշխատակիցները սպասված ու հետաքրքիր հանդիպում ունեցան Իտալիայի Մարկեի պոլիտեխնիկական համալսարանի գյուղատնտեսական, պարենի եւ բնապահպանական գիտությունների դեպարտամենտի տնօրեն Դավիդե Ներիի հետ, որը հերթական անգամ Հայաստանում էր Ֆրուտենիա նախագծի շրջանակում։ Պրոֆեսոր Ներին ՀԱԱՀ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրական խորհրդի անդամ է։ Պրոֆեսոր Ներիին ջերմորեն ողջունեցին Հրատարակչական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը եւ [...] Read More
Ռեկտորատի սեպտեմբերի 19-ի նիստը նախագահող ռեկտոր Հրաչյա Զաքոյանը բացեց հերթական ձեռքբերման մասին լուրով․ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է ՀԱԱՀ վարժարանի եւ Տավուշի ու Սյունիքի մարզերի 11 դպրոցների՝ մասնագիտական կողմնորոշման «Ագրոտեխնոլոգիա» դասընթացն ավարտած շրջանավարտների՝ առանց քննությունների, հեռակա ուսուցմամբ ՀԱԱՀ բակալավրիատ փորձնական ընդունելության կարգը։ Ռեկտորը շնորհավորեց այս կարեւոր հանգրվանին հասնելու կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնեց այս հաջողության [...] Read More
ՀՀ կառավարության 2023 թ.փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձեւավորման, գործունեության, տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը հաստատելու մասին» կարգի, ինչպես նաեւ ՀԱԱՀ հիմնադրամի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի տնօրենի ընտրության կարգի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի՝ Երեւան, Կորյունի 19 [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում դիմավորում ենք լավատեսական սպասումներով եւ ագրոպարենային ոլորտի մրցունակ մասնագետներ պատրաստելու եւ արդյունավետ գիտական գործունեություն ծավալելու նախադրյալներն ավելացնելով։ Ագրարային համալսարանի վերջին տարիների բազմաթիվ ձեռքբերումները մեր հայրենիքի անկախության ամրապնդմանը, անվտանգության ապահովմանն ու տնտեսության զարգացմանը նպաստող էական գործոններ են։ Համալսարանում վերջին երկու տարում էապես բարելավվել [...] Read More
Սիրելի՛ ուսանողներ, Էրազմուս+ «Սովորի՛ր – նորարարի՛ր – վաճառի՛ր – հաջողի՛ր» (LISS24) նախագծի շրջանակում մեկնարկում է «B2B վաճառքներ» անվճար ինտերակտիվ դասընթացի 2-րդ փուլը։ Դասընթացը նախատեսված է համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների համար։ Դասընթացի տեւողությունը՝ 3 շաբաթ, շաբաթական 3 հանդիպում։ Մեկնարկը՝ 2025 թ. հոկտեմբերի 1-ին։ Ամփոփումը՝ մրցույթով։ Մասնակցության համար գրանցվել հետեւյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeAnuv8hwul6oYcK7CeajZYBhop1M1H3YxyV9tEPaDnqNkDHQ/viewform?usp=sharing&ouid=116265376051804666756 Ինչո՞ւ մասնակցել․ «B2B (Business to [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանում վերջին տարիներին ներդրված նորամուծություններին ավելացել է եւս մեկ ուշագրավն ու նշանակալիցը․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 2025 թ․ սեպտեմբերի 16-ի 28-Լ հրամանով հաստատել է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի վարժարանի եւ «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացն ավարտած Հայաստանի Հանրապետության Տավուշի եւ Սյունիքի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների՝ բակալավրի [...] Read More
Սեպտեմբերի 16-ին մեկնարկեց վերապատրաստում-քննարկումների շարքը, որը նախաձեռնել է Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը: Այս կարգի եւ ձեւաչափի հանդիպումները բնականաբար մշտական ու շարունակական են, քանզի ստորաբաժանման գործունեությունը միտված է մի թիրախի, որն անսահման է, հարատեւորեն լավարկվող եւ ՈԳԱԿ տնօրեն, տ.գ.թ., դոցենտ Աննա Դաշտոյանի հակիրճ խոսքն հենց այդ մասին էր: Քննակումների առաջին թեման նվիրված է կրթության որակի [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ (1 տեղ) Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, որոնք աշխատում են անասնաբուժության եւ կենդանագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ ներկայացված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել [email protected] էլեկտրոնային [...] Read More



