Category: Բոլոր նորությունները

Առկա վճարովի ուսուցմամբ ՀԱԱՀ մագիստրատուրայի ընդունելության համար կարելի է դիմել մինչեւ սեպտեմբերի 1-ը

Հարգելի դիմորդ, 2023-2024 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ՀԱԱՀ մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության երկրորդ՝ վճարովի փուլի համար փաստաթղթերն ընդունվում են՝ սկսած սույն թվականի հուլիսի 3-ից։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս․ թ․ սեպտեմբերի 1-ն է։ Մագիստրատուրայի ընդունելության մրցույթն անցկացվում է առանց ընդունելության քննության, մրցութային հիմունքներով՝ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականի (ՄՈԳ) հիման վրա։ Դիմորդների հավասար ՄՈԳ-ի [...] Read More

Գերմաներենի բարդ քերականական կառույցները խորացրին ծրագրի նկատմամբ հետաքրքրությունս․ Մարիամ Սարգսյան

Իմ պատմությունը ՀԱԱՀ-ում սկսվել է 2016 թվականին, երբ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից հետո որոշում կայացրի գիտելիքներս խորացնել տնտեսագիտական ոլորտում։ Սովորում էի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսում, երբ տեղեկացա ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասին։ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ Ագրարային համալսարանի առաջարկած այս կրթական ծրագրին մասնակցության առաջնահերթ նախապայմանը գերմաներենի իմացությունն [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գարդենիա Լեբնիզ ֆարմսի հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալը համագործակցության հիմք են դնում

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն աշխատանքային այցով Գարդենիա Լեբնիզ ֆարմս ՍՊԸ Բագրատաշենի եւ Եղվարդի այգիներում էր։ Այցին մասնակցում էր նաեւ կանադահայ գործարար, Ararat Trading ընկերության հիմնադիր, ռեկտոր Ուռուտյանի լավ բարեկամ Հարութ Սիփանը։ Գարդենիա Լեբնիզ ֆարմսի հիմնադիրը եւ գլխավոր գործադիր տնօրենը բարձրորակ բրենդային սննդամթերք արտադրող եւ մատակարարող լիբանանյան Գարդենիա Գրայն Դ՛օր ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալն է․ [...] Read More

ՀԱԱՀ-ը հայտարարում է բաց մրցույթ Բալահովիտի ՈՒՓՏ-ում ագրոպարենային շրջանաձեւ մոդելի ներդրման նախագծի շրջանակում ծառայությունների համար

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի ուսումնափորձնական տնտեսությունում» նախագծի շրջանակում բաց մրցույթով ծառայություններ ձեռք բերելու համար։  Մրցույթի հայտարարման ամսաթիվը` 16 օգոստոսի, 2023 թ․ Մրցույթի վերջնաժամկետը` 30 օգոստոսի, 2023 թ․ Պայմանագրի համարը՝ 81297265 «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության [...] Read More

Փափուկ հմտությունները կարեւոր են յուրաքանչյուր աշխատանքում․ Վարդուհի Կոնալյանի հաջողության պատմությունը

19-ամյա Վարդուհի Կոնալյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի «Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողուհի է: Մինչ Ագրարային համալսարան ընդունվելը սովորել է Երեւանի պետական տեխնիկական հումանիտար քոլեջում՝ «Զբոսաշրջություն» մասնագիտությամբ: Երազում է  տնտեսագետի եւ զբոսաշրջության մասնագետի գիտելիքները համադրելով՝ հիմնել իր ագրոբիզնեսը․ գյուղերում ստեղծել հյուրատներ եւ նպաստել  գյուղական զբոսաշրջության զարգացմանը: Ագրարային համալսարան է եկել [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորն այցելել է Վանանդ Ագրո ընկերության այգիներ

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Վանանդ Ագրո ՓԲ ընկերության գործառնական տնօրեն Բաբկեն Բաբայանի հրավերով այցելեց այդ ընկերության՝ Արմավիրի մարզում գտնվող նուշի պլանտացիաներ, ծանոթացավ նաեւ կաթիլային ոռոգման համակարգին: Վանանդ Ագրոն հայտնի է որպես գյուղատնտեսական նորարարական արտադրության եւ ոլորտի կրթության ծրագրերում աջակցություն ցուցաբերող ընկերություն: Նուշի երիտասարդ՝ 1-4 տարեկան այգիներից, որ ընդհանուր առմամբ զբաղեցնում են 360 հեկտար, ընկերությունն այս [...] Read More

Ագրարայինից Ոսկեվազի գինեգործարան՝ Գայզենհայմի համալսարանով. Վաչե Գրիգորյանի մասնագիտական կարիերան այսպես է մեկնարկել

Վաչե Գրիգորյանը ՀԱԱՀ  բակալավրիատի «Խմորման տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրի այս  տարվա շրջանավարտներից է: Չորս-հինգ տարի առաջ մասնագիտական ընտրության հարցում նախնական՝ չբյուրեղացած որոշումը ծրագրավորման ոլորտի օգտին էր, բայց, ուսումնասիրելով հայաստանյան տարբեր բուհերի առաջարկած մասնագիտությունների ցանկը, կտրուկ շրջադարձ կատարեց՝ որոշելով դառնալ գինեգործ: «Միշտ ակնածանքով եմ վերաբերվել այն ընտանիքներին, որտեղ կա գինեգործ: Գինեգործությունը սոսկ մասնագիտություն չէ, այն [...] Read More

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային

Օգոստոսի 10-ին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանի Գյուղատնտեսության ինստիտուտի Միջազգային բնապահպանական եւ գյուղատնտեսական գիտության բաժնի պրոֆեսոր Յոշիկո Կավաբատային։ Քննարկվեցին համագործակցության մի քանի ուղղություններ, մասնավորապես՝ ճշգրիտ գյուղատնտեսության բանագավառում։ Հանդիպմանը ներկա էին ՀԱԱՀ շրջանավարտ Դավիթ Մեջլումյանը եւ համալսարանի աշխատակից, ծրագրի ղեկավար Գառնիկ Սեւոյանը։ Պրոֆեսոր Կավաբատան Տոկիոյի գյուղատնտեսության եւ տեխնոլոգիայի համալսարանում պարոն [...] Read More

Հայր եւ որդի ագրոնոմները գումարում են փորձն ու նորարարությունը

Կարեն Մարգարյանը չորս տարի առաջ Ստեփանավանից Երեւան է եկել եւ գիտակցաբար ընդունվել Ագրարային համալսարան՝ ագրոնոմ հոր գործը շարունակելու միտումով։ Հայրը՝ Արմեն Մարգարյանը 1988 թ. ավարտել է, այն ժամանակ՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: Սերը բնության, ծառուծաղկի հանդեպ հայրիկից է «ժառանգաբար» փոխանցվել: Ասում է, որ փոքրուց տեսել եւ սիրել է հոր գործը, օգնել տնամերձ այգին մշակելիս ու հասկացել, [...] Read More

ՀԱԱՀ պատվիրակության այցը Կրետեի համալսարան

Հուլիսի 17-ից 21-ը Կրետեի համալսարանը Պիրեուսի համալսարանի համակարգմամբ իրականացվող Էրազմուս+ միջազգային շարժունության կոնսորցիումային խմբի համագործակցության համատեքստում Հերակլիոնի եւ Ռեթիմնոնի մասնաճյուղերում հյուրընկալեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությանը՝ ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանին, Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետի տեղակալ Սուսաննա Մեժլումյանին, գլխավոր հաշվապահ Մարիամ Պողոսյանին եւ ՏՏ կենտրոնի տնօրեն Վաչագան Մելքոնյանին։ Այցի հիմնական նպատակը համագործակցության ընդհանուր ոլորտների ուսումնասիրությունն ու [...] Read More