Category: Բոլոր նորությունները

Սահմանվել է մագիստրատուրայի անվճար տեղերի քանակը

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են բուհերի 2023/2024 ուսումնական տարվա, պետության՝ նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը: Ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելությանը հատկացվել է 1271 տեղ, որից 1014-ը՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններին: Պահուստային տեղերը՝ 14: Ընդունելության տեղերը ձեւավորելիս հաշվի է առնվել ՀՀ [...] Read More

Հանդիպում գործատուների հետ AFISHE նախագծի շրջանակում

Մարտի 16-ին տեղի ունեցավ գործատուների հետ հանդիպում՝ AFISHE «Կանաչ գործարքին միտված ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացում Հայաստանում եւ Ուկրաինայում․ կրթությունից դեպի էկոլոգիա» Էրազմուս+ ՀԳ2 նախագծի շրջանակում: Հանդիպմանը ներկա էին ծրագրի համակարգող ՀԱԱՀ-ի թիմը եւ հայաստանյան մյուս երկու գործընկերների՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի ներկայացուցիչները, ինչպես նաեւ [...] Read More

Մեկ օր Ագրարայինում.իրականությունը գերազանցեց այցելուների ակնկալիքները

«Մեկ օր Ագրարայինում» նախագծի շրջանակում այսօր՝ մարտի 17-ին, համալսարանը հյուրընկալել էր Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի դպրոցականներին, որոնց միացան նաեւ ՀԱԱՀ վարժարանի սաները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում կրթություն ստանալու առավելությունները, ծանոթացրեց հիմնովին փոփոխվող եւ գյուղատնտեսականից ագրոտեխնոլոգիական գերազանցության կենտրոն դարձող բուհի նոր ենթակառույցներին, աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող, [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում 2023 թ․ գարնանային կիսամյակում մեկ շաբաթով վերապատրաստվելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, ագրարային ճարտարագիտության, տնտեսագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք [...] Read More

Ջերմ եւ օգտակար հանդիպում թիվ 112 դպրոցում

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում մարտի 15-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Էթերի Ստեփանյանը, ՈւԽ նախագահ Մարիա Կրտիկաշյանը, ՈւԳԸ նախագահ Արտյոմ Գասպարյանը հյուրընկալվեցին Երեւանի թիվ 112 ավագ դպրոցում։ ՀԱԱՀ ներկայացուցիչները աշակերտներին համառոտ ներկայացրեցին համալսարանի առաջարկած՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող մասնագիտությունները, արդիական կրթական ծրագրերը, թվային տեխնոլոգիաների եւ նորագույն գործելակերպերի վրա հիմնված ուսումնահետազոտական [...] Read More

Խաղողի էտի գործնական դաս դուալ կրթական ծրագրի շրջանակում

Երեկ՝ մարտի 15-ին, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի ասիստենտ Բելլա Գրիգորյանը հերթական գործնական դասն է անցկացրել ՀԱԱՀ Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսությունում, այս անգամ՝ Անտոն Քոչինյանի անվան քոլեջի դուալ ծրագրով սովորող Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողների (2-րդ սերունդ) մասնակցությամբ։ Խաղողի վազերի ուսուցողական էտին մասնակցում էր նաեւ նույն ամբիոնի դոցենտ Արտեմ Օհանյանը: Ուսանողները մեծ եռանդով էին [...] Read More

Համագործակցության հուշագիր է ստորագրվել Գրինկո ընկերության հետ

Մարտի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Գրինկո ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռոբերտ Կոծինյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ընկերությունը Հայաստանում (եւ ոչ միայն) հայտնի է շուրջ 190 հեկտար ինտենսիվ այգիներով, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Դդմաշեն եւ Արարատի մարզի Երասխ համայնքներում։ Ողջունելով Գրինկոյի ներկայացուցիչներին եւ շնորհակալություն հայտնելով համագործակցելու նրանց պատրաստակամության համար, ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ Ագրարային համալսարանի համար [...] Read More

Գյուղատնտե՞ս, թե՞ ագրոնոմ․ առաջարկվեցին նոր որակավորումներ, կմշակվեն չափորոշիչները

Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում՝ նվիրված միջին մասնագիտական կրթության 0811.01.5 «Գյուղատնտեսագիտություն» մասնագիտության 0811.01.01.5 «Գյուղատնտես» որակավորմանը։ Հանդիպմանը ներկա էին Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրեն Կարինե Միքայելյանը, Սպիտակի պետական քոլեջի տնօրեն Մարիետա Բաղրամյանը, Նոր Գեղիի Ակ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն Արա Խաչատրյանը, ՀԱԱՀ նախկին ռեկտոր [...] Read More

Ագրարայինը ԴիջիԹեքում․ ճշգրիտ գյուղատնտեսության հայեցակարգի ու աշխարհակարգի ժամանակը

Մարտի 12-ին Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Դիջիթեք 2023» եռօրյա ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը մասնակցում էր երկու տաղավարով։ Դրանցից մեկում ցուցադրվում էին ՀԱԱՀ ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, գեոդեզիական եւ այլ սարքավորումները։ Մյուս տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու  «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնությանը, որի մաս է կազմում Ագրարայինը՝ ի թիվս հայաստանյան հինգ համալսարանների։ «ԴիջիԹեք 2023»-ին մասնակցեց [...] Read More

Կարգապահությունն ու ժամանակի կառավարումը մասնագիտական գիտելիքից ոչ պակաս կարեւոր են․ ռեկտորատ

Ռեկտորատի մարտի 10-ի հերթական նիստը, որը վարում էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկեց վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերին, աշխատանքային կիսամյակի անցկացումը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին եւ քոլեջների, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային/ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական գործընթացներին առնչվող հարցերը։ Աշխատանքային կիսամյակների նորարարական գործելակերպի ներդրման հաջողությունը կայացած փաստ է, որը [...] Read More