Category: Բոլոր նորությունները

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի պաշտոնական այցը Ֆրեզնոյի` Կալիֆորնիայի նահանգային համալսարան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը պաշտոնական այցով Ֆրեզնոյի՝ Կալիֆորնիայի նահանգային համալսարանում է։ Այդ համալսարանի նախագահ Սաուլ Խիմենես-Սանդովալի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկարամյա համագործակցության հետագա ընթացքին առնչվող հարցեր։ Մասնավորապես անդրադարձ է եղել ագրոտեխնոլոգիաների, ճշգրիտ գյուղատնտեսության, գյուղատնտեսական անօդաչու սարքերի, ռոբոտատեխնիկայի, խելացի ոռոգման, ջրային ռեսուրսների կառավարման բնագավառներում համագործակցության հնարավորություններին։ Հաջորդիվ, ռեկտոր Ուռուտյանը հանդիպումներ կունենա Ֆրեզնոյի [...] Read More

Ուսման հնարավորություն Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2023-24 ուստարվա երկրորդ կիսամյակում Բրագանսայի պոլիտեխնիկական համալսարանում (Պորտուգալիա) ուսումը շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր [...] Read More

Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի ԳԿ գիտական թիմը Մինսկում առաջինն էր

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի եւ գիտատեխնիկական մշակումների մրցույթում առավելագույն միավորներ ստացած 4 գաղափարներից մեկը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հ. Պետրոսյանի անվան Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոն մասնաճյուղի երիտասարդ գիտաշխատողների թիմի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարն էր։ Տաթեւ Ջհանգիրյանի, Արեւիկ Էյոյանի, Սեւակ Դավեյանի, ծրագրի ղեկավար Գայանե Գասպարյանի հենց այս գաղափարն էլ հաղթող [...] Read More

Լոռեցի երիտասարդ էկոդեսպաններն այցելեցին Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ

Ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղն օրերս հյուրընկալել էր Լոռու մարզի Ստեփանավան եւ Գյուլագարակ խոշորացված համայնքների գրեթե բոլոր դպրոցներից ընտրված, բնպահպանությամբ ու ագրարային ոլորտով հետաքրքված 14-18 տարեկան 60 աշակերտի: Նրանք ծանոթացան մասնաճյուղի հնարավորություններին, առաջարկվող մասնագիտություններին, եղան տարբեր լաբորատորիաներում: Հողերի եւ ջրերի հետազոտությունների լաբորատորիայի լաբորանտ Սուսաննա Շահբազյանի օգնությամբ իրականացրեցրին հողի անալիզ եւ այլ քիմիական հետազոտություններ, իսկ պահածոների վերամշակման [...] Read More

Ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ՝ 2023--24 ուստարվա երկրորդ կիսամյակում (փետրվար-հուլիս) ուսումը Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող): Մրցույթին կարող են մասնակցել պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժության, անտառագիտության բակալավրիատի երկրորդ և երրորդ կուրսերի ուսանողները, ինչպես նաև մագիստրատուրայի այն ուսանողները, որոնք չեն ավարտում 2023 թ․ գարնանը։ Մրցույթին մասնակցելու [...] Read More

Գորիսի 2 ավագ դպրոցների «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի մասնակիցները գործնական գիտելիքներ են ստանում Սիսիանում

Հորիզոններ կրթական ծրագրի շրջանակում Գորիսի եւ Սիսանի ինը դպրոցում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա» դասընթացին աշակերտները օր-օրի ավելի մեծ հետաքրքրությամբ են մասնակցում: Աշակերտների համար տարբերվող են հատկապես գործնական պարապմունքները, որոնք անցկացվում են Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանի ագրոբիզնեսի տարբեր ձեռնարկություններում, ֆերմերային տնտեսություններում։ Գորիսի թիվ 1 եւ 4 ավագ դպրոցների՝ «Ագրոտեխնոլոգիա» խմբակի մասնակից աշակերտների համար օրերս հիշարժան շրջայց կազմակերպվեց Սիսիանի [...] Read More

Կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԱԱՀ-ի 11 կրթական ծրագրերով 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1806-Ն որոշմամբ հաստատվել է բուհերի 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը, որտեղ տեղ են գտել ՀԱԱՀ 11 կրթական ծրագրերի ընդունելության քննությունների վերաբերյալ ՀԱԱՀ-ի բոլոր առաջարկները։ Մասնավորապես, ՀԱԱՀ Ագրոնոմիական եւ Անասնաբուժական ֆակուլտետներ ընդունվելու համար մաթեմատիկա պարտադիր առարկան փոխարինվել է կենսաբանությունով, իսկ «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրի դեպքում՝ քիմիայով, ինչպես նաեւ Ագրարային [...] Read More

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարան հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ ՀԱԱՀ ռեկտորի (տնօրենի) թափուր պաշտոնի համալրման համար։ Մրցույթին կարող են մասնակցել գիտական աստիճան, բուհում գիտամանկավարժական գործունեության և առնվազն 10 տարվա հանրային ծառայության կամ բարձրագույն կրթության համակարգում 5 տարվա վարչական աշխատանքի փորձ ունեցող անձինք: ՀԱԱՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդների առաջադրման, ընտրությունների անցկացման և ռեկտորի նշանակման [...] Read More

Ռեկտորատի հերթական նիստը․ կարգապահությունը որակ է բերում, որակը՝ արդյունք

Հոկտեմբերի 19-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Հագեցած օրակարգի առաջին հարցը վերաբերում էր ռեկտորատի 2022-2023 ուստարվա որոշումների կատարողականին։ Գիտական քարտուղար Գայանե Ավագյանի զեկուցումից պարզվեց, որ բոլոր որոշումները կամ կատարված են կամ կատարման ընթացքի մեջ են՝ առանց ժամկետային մտահոգությունների։ Դեկանները, ուսումնական մասնաճյուղերի եւ քոլեջների տնօրենները զեկուցեցին ակադեմիական պարտքերի հանձնման գործընթացի մասին։ Ռեկտոր Վարդան [...] Read More

Առաջին «ագրոդասարանները» եղան Ագրարայինում․ գործակցային հուշագրեր Իջեւանի եւ Դիլիջանի ավագ դպրոցների հետ

Տավուշի մարզի Դիլիջանի եւ Իջեւանի ավագ դպրոցները «Ագրոտեխնոլոգիաներ» դասընթացը, առայժմ խմբակների տեսքով, ներդրած 11 դպրոցների թվում են (մնացած 9-ը Սյունիքում են)։ Երկու դպրոցների 10-11-րդ դասարանների 45 աշակերտներ, տնօրենների եւ ուսուցիչների ուղեկցությամբ երեկ՝ հոկտեմբերի 18-ին առաջին անգամ այցելել էին Ագրարային համալսարան։ Գյուղատնտեսության եւ ագրոտեխնոլոգիաների այբուբենի յուրացումը սկսած տավուշցի դպրոցականների համար սպասվում էր հագեցած, հետաքրքիր ու օգտակար [...] Read More