Աշխատանքային կիսամյակներն ավարտելուց հետո ուսանողների հաշվետվությունների այս «սեզոնի» ընթացքում հաջողության բազմաթիվ պատմությունների, մասնագիտական առումով շատ դրական փոխակերպումների ականատես ենք լինում։ Անշուշտ, ամեն անգամ կոնկրետ պատմություններ ունկնդրելիս կամ մասնագիտական կարիերան դեռ ուսանողական նստարանից, այդպիսի ոգեւորությամբ, աչքերի այդպիսի փայլով սկսելու գործընթացը չի կարող չգոհացնել համալսարանին եւ գործատուին։ Նորարարական ձեւաչափով փորձուսուցման գործելակերպը նաեւ հայաստանյան գործընկեր համալսարանների ուշադրության ծիրում [...] Read More
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես բանախոս մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության առաջին մեծ խորհրդաժողովին՝ «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով։ Խորհրդաժողովը մեկ հարթակում միավորել էր գիտական, կրթական եւ տեխնոլոգիական հանրության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների զարգացմանը, գիտության [...] Read More
Աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպի արմատավորմանը զուգահեռ՝ այդ ձեւաչափով փորձուսուցումների ավարտին ուսանողների հաշվետվությունների պաշտպանությունը տարբեր ֆակուլտետներում ու ամբիոններում ուսումնական պլաններով նախատեսված սոսկական ընթացակարգ չէ միայն։ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա եւ Ջերմատնային ագրոտեխնիկա մասնագիտությունների ուսանողների «կատարմամբ» հերթական նման հաշվետվությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ամբիոնը, դասախոսները, փորձուսուցման վայրերի գործընկերները եւ իրենք՝ ուսանողները [...] Read More
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, տեխնոլոգիականի գիտխորհրդի նիստում հաստատվեց մասնագիտական կրթական ծրագրի բակալավրի աստիճանի ամբողջական փաթեթը: Այս ֆակուլտետն ի սկզբանե առաջնեկն է եղել ծրագրերի բարենորոգումների բոլոր փուլերի, ձեռնարկների: Նրանք նվիրումով ու բարձր գիտակցությամբ լծվել են շատ կարեւոր ու անհետաձգելի գործի: Արդյունքը շոշափելի է, տեսանելի, անկորնչելի: Եւ դեկանը բարձր գնահատեց բոլոր գործընկերների իսկապես թիմային աշխատանքը, որը տարիների ջանք [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նոյեմբերի 25-ին որպես խոսնակ հանդես է եկել «Տեխնոլոգիաների կիրառությունը գյուղատնտեսության ոլորտում» թեմայով պանելային քննարկման ժամանակ։ Քննարկումը կազմակերպվել էր «Հայաստան-ճարտարագիտական շաբաթ 2023» միջոցառումների շարքի շրջանակում, որը նախաձեռնել էին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը եւ Ինժեներական ասոցիացիան։ Քննարկման առանցքային հարցերը վերաբերում էին ագրոտեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություններին, ագրարային կրթության, ոլորտի զարգացման նորօրյա միտումներին ու մարտահրավերներին, կադրերի պատրաստման [...] Read More
Այստեղ ե´ւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչներն էին, ե´ւ Մայր բուհից, ե´ւ Գավառի ՊՀ-ից, ե´ւ քոլեջներից: Ակներեւ է, որ գիտակրթական պատկառելի ներուժով մի կուռ «էրազմուսյան համայնք» է ձեւավորվել երկրում: Ներկաներին ողջունեց, եւ արդյունավետ աշխատանք մաղթեց Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հորդորեց, որ կրթական հաստատություններում ուշադիր հետեւեն միջազգային այդ կառույցի գործունեության ընթացքին, կարդան [...] Read More
Ուսումնառության ընթացքում ակնկալվող վերջնարդյունքների ձեռքբերման ապահովումը հաջողված կրթական ծրագրերի առանցքային գրավականն է։ Այս համատեքսում կարեւոր է գիտելիքներից զատ նաեւ ուսանողների կարողությունների ձեւավորումը ուսումնառության առաջին տարիներից։ Ագրոնոմիական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողները, մասնավորապես, կենսաքիմիայի ոլորտում փորձարարական աշխատանքներ իրականացնելու կարողություններ են ձեռք բերում ABioNet նախագծի շրջանակում ձեւավորված, արդիական սարքավորումներով հագեցած Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում։ Առհասարակ դասավանդման եւ [...] Read More
Նոյեմբերի 25-ին, Աղվերանում, Մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիան (ARMSAVA) Ագրոբիոպրոմի եւ Փեթհաուսի աջակցությամբ գործնական քննարկում էր կազմակերպել նվիրված երիկամային (նեֆրոլոգիական) խնդիրներին: Մասնակցության հրավեր էին ստացել միայն հիշյալ միության անդամները, այդ թվում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ ու աշխատակիցներ՝ դեկան Արեւիկ Աբովյանի գլխավորությամբ։ Բանախոսը՝ անասնաբույժների «ՆեֆրոՈւրոՎետ» ասոցիացիայի նախագահ Նադեժդա Կրուտիցկայան, ժամանել էր Մոսկվայից: Ինչպե՞ս [...] Read More
hraparak.am վերնագրով «լրատվական» կայքը հերթական պատվերի շրջանակում, նոյեմբերի 22-ի հրապարակմամբ հերթական անգամ կեղծիք ու զրպարտություն է տարածում (Ընտրական քաոս Ագրարայինում - Հրապարակ (hraparak.am): hraparak.am-ը առանց աչք թարթելու, իր աշխատաոճին չդավաճանելով, հերթական անգամ ստում է՝ նշելով, թե «Մի քանի օր է՝ փորձում ենք բուհից պաշտոնապես տեղեկանալ, թե քանի թեկնածու է առաջադրվել ռեկտորի պաշտոնին․․․», թե հոգաբարձուների խորհրդի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի բույսերի պաշտպանություն մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհու խոսքերն են՝ ուղղված դեկանին, դասախոսներին, համալսարանի ղեկավարությանը եւ, անշուշտ, աշխատանքային կիսամյակի անցկացման վայրերի աշխատակազմերին: Մյուս բոլոր երիտասարդների խոսքից եւս ակնհայտ էր՝ գոհ են եղել աշխատանքային այս շատ կարեւոր փորձառությունից: Գոհ են ուսանողները, դասախոսները, դատելով կիսամյակի ամփոփիչ գնահատականներից (ընդհուպ ամենաբարձր՝ 100)՝ գոհ են եղել նաեւ ընդունող ընկերությունները: Այսօր՝ [...] Read More