Երկրորդ մասնաշենքում մեկնարկել են Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի («Ագրոբոտ») գերազանցության կենտրոնի շինվերակառուցողական աշխատանքները։ Նախադեպը չունեցող այս նախագիծը Ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթության արդիականացման, գիտության զարգացման եւ այսօրվա աշխատաշուկայի համար մրցունակ կադրերի պատրաստման նպատակ է հետապնդում։ Այն հնարավոր է դարձել Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ [...] Read More
Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, փափուկ հմտությունների զարգացման սրահում ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախաձեռնությամբ հանդիպման էր հրավիրվել մեր բուհի նախկին սաներից` Rooqet կազմակերպության հիմնադիր, վաճառքի մասնագետ Էրիկ Խաչատրյանը: Մեր հյուրը ՏՏ ընկերություններին օժանդակում է վաճառքի հարցում, նաեւ մաքրող միջոցների արտադրություն ունի: Տեսանելի ապագայում նա մտորում է վաճառքի արհեստավարժների միություն ՀԿ հիմնելու մասին: Բանախոսը հենց սկզբից նկատեց, [...] Read More
Դեկտեմբերի 4-ին ռեկտոր ՀԱԱՀ Վարդան Ուռուտյանի եւ «Ֆանֆրութ» ՍՊԸ տնօրեն Էդգար Սիսակյանի ստորագրած մտադրությունների հուշագրով հեռանկարային համագործակցության սկիզբ դրվեց։ Դրանով կողմերը պարտավորություն են ստանձնել նպաստել գուղատնտեսության ոլորտի ընդհանուր զարգացմանը, գործազրկության նվազեցմանը, համատեղ ուսումնական ծրագրերի, փորձուսուցումների եւ վերապատրաստումների միջոցով ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանը։ Ողջունելով Ֆանֆրութ ՍՊԸ նախագահ Վահագն Բադալյանին, տնօրեն Էդգար Սիսակյանին եւ ընկերության մյուս ներկայացուցիչներին, [...] Read More
Նոյեմբերի 27-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում կայացավ «Խաղողի տնկանյութի աճեցման տեխնոլոգիա» թեմայով վերապատրաստման առաջին դասընթացը երկու խմբերի՝ 2-րդ-ից 4-րդ կուրսերի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Դասընթացը մշակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Էնդեմիկ խաղողի պատվաստման համար շրջանակային պայմանների ստեղծում» develoPPP նախագծի շրջանակում, որը իրականացվում է գերմանական «Անտես» կազմակերպության [...] Read More
Նոյեմբերի 30-ին ՀԱԱՀ-ի մեծ դահլիճում մթնոլորտը դովլաթյանական էր․ համալսարանի ղեկավարության նախաձեռնությամբ նշվեց քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ընդհանուր քիմիայի ամբիոնի երկարամյա վարիչ, ինստիտուտի պեստիցիդների պրոբլեմային լաբորատորիայի հիմնադիր վարիչ, մեր համալսարանի մեծ երախտավոր Վռամ Վաղինակի Դովլաթյանի ծննդյան 100-ամյակը։ Նշանավոր գիտնականի անցած ուղին արժեւորեցին, նրա կյանքի հետաքրքիր դրվագների [...] Read More
Որոշ լրատվամիջոցներ, հղում տալով «Հրապարակ» թերթի դեկտեմբերի 1-ի «Ագրարային համալսարանը դատական հայցեր է ներկայացրել նախկին ուսանողների դեմ» վերնագրով հոդվածին (https://hraparak.am/post/6811bd5d1cce093503af335a749f0db6), տեղեկություն են տարածել այն մասին, որ «ԴատաԼեքս» դատական տեղեկատվական համակարգի հրապարակած տեղեկության համաձայն, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր է ներկայացրել համալսարանի նախկին ուսանողների դեմ, որոնք երկրորդ կիսամյակի վարձը չվճարելու պատճառով դուրս [...] Read More
Աշխատանքային կիսամյակներն ավարտելուց հետո ուսանողների հաշվետվությունների այս «սեզոնի» ընթացքում հաջողության բազմաթիվ պատմությունների, մասնագիտական առումով շատ դրական փոխակերպումների ականատես ենք լինում։ Անշուշտ, ամեն անգամ կոնկրետ պատմություններ ունկնդրելիս կամ մասնագիտական կարիերան դեռ ուսանողական նստարանից, այդպիսի ոգեւորությամբ, աչքերի այդպիսի փայլով սկսելու գործընթացը չի կարող չգոհացնել համալսարանին եւ գործատուին։ Նորարարական ձեւաչափով փորձուսուցման գործելակերպը նաեւ հայաստանյան գործընկեր համալսարանների ուշադրության ծիրում [...] Read More
Երեկ՝ նոյեմբերի 29-ին, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը որպես բանախոս մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության առաջին մեծ խորհրդաժողովին՝ «Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական ազգային համակարգ. խնդիրներից դեպի վերածնունդ» խորագրով։ Խորհրդաժողովը մեկ հարթակում միավորել էր գիտական, կրթական եւ տեխնոլոգիական հանրության ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանի գիտատեխնոլոգիական եւ նորարարական համակարգի զարգացման հեռանկարներին, հետազոտահեն կրթական միջավայր ստեղծելուն, հումանիտար եւ հասարակագիտական գիտությունների զարգացմանը, գիտության [...] Read More
Աշխատանքային կիսամյակի նորարարական գործելակերպի արմատավորմանը զուգահեռ՝ այդ ձեւաչափով փորձուսուցումների ավարտին ուսանողների հաշվետվությունների պաշտպանությունը տարբեր ֆակուլտետներում ու ամբիոններում ուսումնական պլաններով նախատեսված սոսկական ընթացակարգ չէ միայն։ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա եւ Ջերմատնային ագրոտեխնիկա մասնագիտությունների ուսանողների «կատարմամբ» հերթական նման հաշվետվությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ ամբիոնը, դասախոսները, փորձուսուցման վայրերի գործընկերները եւ իրենք՝ ուսանողները [...] Read More
Երեկ՝ նոյեմբերի 28-ին, տեխնոլոգիականի գիտխորհրդի նիստում հաստատվեց մասնագիտական կրթական ծրագրի բակալավրի աստիճանի ամբողջական փաթեթը: Այս ֆակուլտետն ի սկզբանե առաջնեկն է եղել ծրագրերի բարենորոգումների բոլոր փուլերի, ձեռնարկների: Նրանք նվիրումով ու բարձր գիտակցությամբ լծվել են շատ կարեւոր ու անհետաձգելի գործի: Արդյունքը շոշափելի է, տեսանելի, անկորնչելի: Եւ դեկանը բարձր գնահատեց բոլոր գործընկերների իսկապես թիմային աշխատանքը, որը տարիների ջանք [...] Read More